Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի բոլոր առաջարկներին Բաքուն պատասխանում է «սուլոցներով»

Հայաստանի գործող իշխանությունների ցանկացած բարիդրացիական առաջարկի Ադրբեջանը պատասխանում է ինչպես և սպասելի էր՝ կոշտ վիրավորանքներով և մեղադրանքներով։ Նախօրեին բանակի կազմավորման 32 ամյակին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել էր նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագային, նշել, թե Ադրբեջանին առաջարկել են կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման պայմանագիր։ Ավելին, առաջարկել են զորքերի հայելային հետքաշում, սահմանի դելիմիտացիա, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։

Փաշինյանի բոլոր այս խաղաղասիրական, մեղմ, անողնաշար հայտարարություններին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն է պատասխանել, թե՝ «Փաշինյանի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրութունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրից և միջպետական հարաբերությունենրի հաստատման գործընթացից»։ Ավելին, Հաջիզադեն հստակ ակնարկել է՝ Սահմանադրության մեջ առկա խնդիրները։ «Ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են ՀՀ Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում, պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններին հասցեագրված դիմումներում»,- պնդել է Հաջիզադեն, հավելել, թե այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում և անընդունելի է։

Նախ Ադրբեջանն իր ԱԳՆ խոսնակի մակարդակով պաշտոնապես հաստատում է այն տեղեկությունները, որ իրենք են պահանջել Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, և Փաշինյանը պոպուլիստական ձևակերպումներով փորձում է սվաղել իրականությունը, երկրորդն էլ Ադրբեջանը պարզ և հստակ ակնարկում է, որ որևէ շրջանակային, նախնական, եթե կուզեք հիմնական, խաղաղության պայմանագիր կնքելու միտված չէ, ընդհակառակը, փորձելու է օգտվել հնարավորինս թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակից և թե՛ Հայաստանում փաշինյանական վարչախմբի գոյության փաստից՝ նորանոր զիջումներ ուզելու մեր երկրից։ 

Արմինե Պապինյան