Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Ադրբեջանը կփոխի՞ իր սահմանադրությունը․ Նիկոլը ՀՀ լուծարման գործընթաց է նախաձեռնել

Նիկոլ Փաշինյանն Ալիևի պահանջով նախաձեռնել է ՀՀ–ի համար նոր սահմանադրության ընդունման գործընթաց։ Թիրախում ՀՀ անկախության հռչակագիրն է։

Ալիևը Նիկոլից պահանջում է զրկել ՀՀ–ն անկախության հիմքերից, ինչին արդեն հաջորդելու է ՀՀ լուծարման գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է այս ամենը, բայց իրեն բացառապես սեփական կաշվի փրկությունն է հետաքրքրում։ Բնականաբար՝ Հայաստանի հաշվին։

Նիկոլն իր կաշվի փրկությունն ակնկալում է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Վերջիններս բազում նախապայմաններ են առաջ քաշում՝ դիմացը Հայաստանի համար ոչինչ չխոստանալով։ Ավելի ճիշտ՝ Հայաստանի դեմ նոր քայլեր նախապատրաստելով։

«Ժողվարչապետն» իր կապիտուլյացիոն քաղաքականությունը սկզբում բանաձևում էր «Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք»–ով։ Հիմա նա նոր բանաձև է առաջ քաշում։ Դա նոր խաբեության բանաձևն է։ Ասում է՝ «նոր սահմանադրություն ընդունենք, անկախության հռչակագրից հրաժարվենք, որ խաղաղ ապրենք»։ Վերջում ասելու է՝ «Եկեք Երևանը հանձնենք, որ խաղաղ ապրենք»։ Ամեն ինչ դրան է գնում։

Նիկոլ Փաշինյանն ընկել է ծուղակը և ուզում է Հայաստանին էլ իր հետ կործանել։ Ասում է՝ պատրաստ եմ երաշխիքներ տալ Ադրբեջանին, որ տարածքային պահանջ չունեմ և ակնկալում եմ նաև նմանատիպ երաշխիք Ալիևից։ Վերջինս, բնականաբար, ծիծաղում է իր իսկ կողմից «հարբած ծաղրածու» որակվածի վրա։

Եթե Ադրբեջանը հայելային վարքագիծ դրսևորեր, ապա պետք է իր հերթին հրաժարվեր իր սահմանադրությունից, որի հիմքում 1918 թվականի մայիսին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» ակտն է։ Այսինքն՝ ներկայիս Ադրբեջանն իրեն մուսաֆատական Ադրբեջանի ժառանգորդ է հռչակել, ինչը նշանակում է տարածքային պահանջներ ներկա Հայաստանից։ Նիկոլը ծպտուն չի հանում այդ մասին, բայց իր կողմից նախաձեռնել է ՀՀ լուծարման գործընթաց՝ հանուն «խաղաղության»։ Սա պետական հանցագործություն է։ Սա նաև հայ ժողովրդին սպասող մեծ ողբերգության մասին անոնս է։ Այդ ողբերգությունը կանխելու թիվ մեկ նախապայմանը նիկոլական իշխանության հեռացումն է։

Կորյուն Մանուկյան