Վարդան Ջհանյան․ Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ում տնտեսական կայուն եւ երկարաժամկետ աճ ապահովող ոլորտները
«Կարծես թե Ադրբեջանն ավելի լավ է հասկանում մեր տնտեսությունից, քան մենք, քանի որ նրանք թիրախավորում են կարեւորագույն այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, որոնք երկարաժամկետ կարեւոր նշանակություն ունեն եւ որոնք ապահովում են երկարատեւ եւ կայուն տնտեսական աճ»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ընթացքում ասաց «Հանքագործների եւ մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի թիրախավորում Հայաստանի ներմուծող ընկերություններին, որովհետեւ ներմուծող ճյուղերը չեն ապահովում երկարատեւ կայուն զարգացում։ «Ադրբեջանը սկսեց հանքարդյունաբերությունից, սկզբում՝ Կաշենի հանքի հնարովի խնդիրը։ Իրենց թվում է, թե լուծել են Արցախի ու Կաշենի հանքի խնդիրները, լուծել են, հիմա անցնում են Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին, որոնք գործում են եւ ապագայում պետք է գործեն, օրինակ՝ «Լիդիան Արմենիան», ատոմակայանը։ Նույնիսկ Երեւանում իրականացվող շինարարության վերաբերյալ կարող են ասել՝ շինարարությունն աղտոտում է գետերը, դրանք Արաքսով հոսում, հասնում են Ադրբեջան։ Նրանք ցանկացած ոլորտ կարող են թիրախավորել»։ Ջհանյանի խոսքով՝ ադրբեջանցիների թիրախավորումը մինչեւ 2020-2021 թվականն այդքան ակտիվ չէր, պատճառն, ըստ բանախոսի, այն է, ՀՀ-ն հիմա շատ ավելի մեծ տնտեսական աճ է գրանցում, քան Ադրբեջանը․ «Եթե մինչեւ 2017-18 թվականները նրանք ունեին այն մտավախությունը, որ Հայաստանը տնտեսապես կարող է մրցակցել Ադրբեջանի հետ, հիմա դա իրականանում է, որովհետեւ մենք տնտեսական աճով գերազանցում ենք, նույնիսկ՝ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով։ Բնականաբար, նրանք հասկանում են, որ դա բերելու է նաեւ ռազմական նոր բալանսի ձեւավորման։ Ուստի նրանք հիմա հիբրիդային պատերազմ են վարում»։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք