Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Վերջնական մահաբեր պայթյունը հեռու չէ… սերունդները կարդալու ու իմանալու են, թե ո՞վ բերեց Նիկոլին, ինչի՞ համար բերեց». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլն ատում է ոչ միայն հային, այլ հայեցիության հետ ասոցացվող յուրաքանչյուր դրվագ․ չէ, սա պաթոս չէ, ոչ էլ պոպուլիզմ, հանկարծ չաղավաղեք միտքս, կամ սենտիմենտալության մեջ չմեղադրեք։ Ասածս, չոր փաստական բնորոշում է։

Ես վաղուց արդեն հասկացել եմ, որ սրանց արածներին ու ասածներին պետք է նայել բացառապես սառը գլխով ու առանց էմոցիաների։ Այդպես շատ ավելի կառուցողական ես լինում և չես տրվում սադրանքներին, որոնք նիկոլական մեքենան փայլուն կերպով վեց տարի շարունակ իրականացնում է։

Քանիցս խոսել եմ այն մասին, որ ՀՀ պետականության հիմքերի քանդման ստարտը տրվեց 2020 թվականի ամանորին, երբ «պատահաբար» հրապարակում չհնչեց ՀՀ օրհներգը (անկախ այն հանգամանքից, թե ես ինչ վերաբերմունք ունեմ հիմնի տեքստի վերաբեյալ, այն ՀՀ գլխավոր խորհրդանիշներից մեկն է, սա անքննելի է)։ Այդ դրվագը շատերն անտեսեցին, շատերն ուղղակի չցանկացան խորամուխ լինել, սակայն ամեն ինչ գուժում էր աղետի մասին։ Ու այն, ցավոք, չուշացավ։

Մարդիկ հաճախ, Նիկոլոսի պրյոմներին տրվելով, մոռանում են, թե մենք ինչ կարգավիճակից ինչպիսի փալասային իրավիճակում ենք հայտնվել, ու ուղեղները բթացրած շարունակում են իրենց թմբիրային կյանքը՝ տուրք տալով բացառապես ստամոքսի կրքերին, սակայն վերջնական մահաբեր պայթյունը հեռու չէ․ գուժկան չեմ, ոչ էլ սև ագռավ, որ պեսիմիզմ քարոզեմ ու մարդկանց ահաբեկեմ, ո՛չ, ուղղակի տեսնում եմ այն ահռելի ալիքը, որ հիմնովին մաքերլու է ՀՀ-ն։

Դա գիտի Նիկոլը, ոչ միայն գիտի, այլ այդ ալիքը ստեղծած թուրք-ադրբեջանական մանգաղի հետ կնքել է սատանայական դաշն, իսկ սեփական թիմն այն ծափ տալով իրականացնում է։

Նիկոլական վախերի ալֆան ու օմեգան խաչվում են «նախկինների» շուրջ, ու դա գաղտնիք չէ և հենց դրանով պայմանավորված, նա արմատախիլ է անում այն ամենը, ինչը հանրային տիրույթում ասոցացվում է «նախկինի» հետ։

Հայ Առաքելական Եկեղեցի, բանակ, Սահմանադրություն, պետական խորհրդանիշներ, ավանդական արժեքներ, Արարատ լեռ, պատմական հաղթանակներ, էպիկական հերոսներ, գեներալներ, նախագահներ, ահա այն շարքը, որոնցից միջնադարյան վամպիրի նման սարսափում է Նիկոլոսը։

Հենց դրանով պայմանավորված՝ գծած, քայլ առ քայլ գնում է իր վախի կաղապարների ջախջախմանը։ Մի շնչով անցեք ու տեսեք, թե նշած անձանց ու բնագավառների հետ ինչ հաշվեհարդարներ է տեսել ու շարունակում տեսնել։

Ներկայումս Սահմանադրության քայքայման փուլն է, որով նա փորձում է իր բառերով ասած՝ «լեգիտիմացնել» և սարքել իր քիմքին հաճելի։ Ժամանակին, երբ 2015 թվականին Սերժ Սարգսյանն իրականցնում էր Սահմանադրական բարեփոխումների գործընթաց, նույն Նիկոլն այն թիվ մեկ քննադատողներից էր, որ ԱԺ ամբիոնից 30 րոպեանոց ելույթ ունեցավ ու փորձեց, իր նվազ պատկերացումներով այն քննադատել, սակայն 3 տարի անց, հասկացավ, թե ինչքան «պուպուշ» է այն նույն սահմանադրությունը և ինչքան լավ ծառայեց իր իշխանազավթման օպերացիան կյանքի կոչելու և վերջնական նպատակին հասցնելու համար։

Ես հիշում եմ, թե իր խոսքում նա ինչ ձևակերպում տվեց․ «Սերժ Սարգսյանը ընդդիմադիր մի հատվածի հարցերը լուծում է սահմանադրական փոփոխությունների պատրվակով այդ ընդդիմադիրներին պատկերավոր ասած Տիզբոն տանելու միջոցով»։

Սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, որ ՀՀ քաղաքական կյանքում ինչ գործընթացներ տեղի ուենցան, ընդդիմադիր սեկտորն ինչ բուռն կերպով էր գործունեություն ծավալում, այդ թվում՝ Նիկոլայը․ միաժամանակ ինչքան ադեկվատ ու ինչ-որ տեղ հանդուրժող կեցվածք ուներ այդ ժամանակվա իշխանությունը, որը, իմ գնահատմամբ, չեմ վախենա և կասեմ, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաժողովրդավարն էր։

Հիմա «ժողովրդավարության բաստիոնն ու փարոսը» ինչքան էլ խոսի, ինչքան էլ ֆեյք օրակարգեր հրապարակ բերի, միևնույնն է, հայոց պատմությունը ունի նրա վերաբերյալ իր գնահատականը, ու դասագրքերում գրվելու է՝ հակահայի ու էժանագին պոպուլիստի կատարած եղկելի ոճրագործությունների մասին։

Սերունդները կարդալու ու իմանալու են, թե ո՞վ բերեց Նիկոլին, ինչի՞ համար բերեց, ու, ի վերջո, ո՞վ ազատեց Հայաստանը նիկոլական աղբից»։