Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Անդրեասյանական արդարադատության իրական դեմքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը ֆանտաստիկ արագությամբ (նիստը տևեց 40 րոպե, որից 15 րոպեն ԲԴԽ-ն եղել է խորհրդակցական սենյակում) քննեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործը: Վերջիններս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռով ճանաչվել էին որպես դատավորներ, որոնց մեղքով արձանագրվել էր ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում: Խախտում թույլ տված դատավորները ո՛չ անձամբ, ոչ էլ ներկայացուցիչների միջոցով չէին մասնակցում նիստին: Իր որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատավորները չէին ներկայացել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը կամ գոնե ներկայացուցիչների չէին ուղարկել: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույնանման գործով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ մոտ վեց ամիս անց՝ նույն դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները:

Բանն այն է, որ լիազորությունները դադարեցված դատավորների կարգապահական պատասխանատվության գործերի քննության ժամանակ և դրանից հետո քանիցս բարձրացվել է այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ ՄԻԵԴ վճիռներով «մեղավոր ճանաչված» մի քանի տասնյակ դատավորների մի մասը ենթարկվում է պատասխանատվության, մյուս մասը՝ ոչ: Որպեսզի այս հարցում հետագայում իրեն և իր ընկեր Գրիգոր Մինասյանին չմեղադրեն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ-ում քննվի նաև Ղազարյանին, Բեդևյանին, Մկոյանին և Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, սակայն այն տարբերությամբ, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի լիազորությունների դադարեցման հետ չկապված կարգապահական պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում, նկատողություն կամ խիստ նկատողություն: Անդրեասյանի և քաղաքական իշխանությունների համար յուրային դատավորներն էլ ճարահատյալ համաձայնել են ստանալ այդ կարգապահական տույժերը և հանգիստ շարունակել պաշտոնավարել, այդ պատճառով էլ ԲԴԽ նիստին որևէ ներկայություն չապահովեցին: Ասել է թե՝ ամեն ինչ կանխորոշված է:

Իրականում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի համար էլ պարզ է, որ սա Անդրեասյանի և նրա ընկերոջ համար փրկօղակ չի կարող հանդիսանալ, քանի որ տարբերակված մոտեցումը, այսպես թե այնպես, առկա է. նմանաբնույթ խախտման համար ոչ յուրային դատավորները հեռացվեցին, իսկ յուրայինները կշարունակեն պաշտոնավարել: Այսպիսով, զբաղվելով արդարադատության իմիտացիայով՝ Անդրեասյանն իրականում ավելի բացահայտ է դարձնում իր անկարողությունը՝ լինելու անկողմնակալ և անաչառ դատավոր, և իր իսկ հավաստմամբ՝ անցկացնելու դատավորների վեթինգ:

Ուշագրավ է նաև, որ նախօրեի գործով Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց, նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Քրիստինե Մկոյանը: Երկուսն էլ իրենց միջնորդություններում շեշտել էին երկար տարիների իրենց մտերմության փաստը: Հետաքրքիր է, իսկ այդ մտերմությունը նրանց չի՞ խանգարում ԲԴԽ կազմում իրենց լիազորություններն իրականացնելիս, մասնավորապես՝ Մկոյանն ունա՞կ է, արդյոք, Անդրեասյանի դիրքորոշումն անտեսելով՝ որևէ կարգապահական գործով ինքնուրույն դիրքորոշում ձևավորել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում