Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հեռանալու Հայաստանի քայլերը չափազանց վտանգավոր խաղ է. Արշակ Կարապետյան

Հայ-ռուսական հարաբերություններում առկա խզվածքը գնալով ավելի է խորանում։ Ի վերջո Ռուսաստանն այլևս բացահայտ իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությանը։ Երեկ էլ հերթական անգամ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է  պաշտոնական մեկնաբանել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ բանագնաց Խավիեր Կոլոմինայի, Հյուսիսատլանտյան դաշինքի և Երևանի դիրքորոշումների մերձեցման մասին հայտարարությունները։

«Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը»,- նշել է Զախարովան և հավելել. «Եթե որևէ մեկն ուզում է մերձենալ, նախ պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կարելի է հանգեցնել»։

Տարրական բան, ըստ Զախարովայի, պետք է բացել քարտեզը, տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում որևէ երկիր, կարդալ պատմության դասագրքերը. «Արևմուտքը բոլորին է խորհուրդներ տալիս, հետաքրքիր է, իսկ որտե՞ղ են այդ խոստումները կատարվել»,- նշում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Տևական ժամանակ Հայաստանի գործող իշխանություններն այլևս անցել են արևմուտքի լիակատար կառավարման տակ և իրենց բոլոր գործողությունները համակարգում ու համադրում են հենց արևմտյան կառույցների, հատուկ ծառայությունների, քաղաքական գործիչների հետ։ Թե դրանից ի՞նչ օգուտ է ստացել Հայաստանը որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա, ընդհակառակը, Հայաստանը հասցրել է փչացնել հարաբերությունները ՀԱՊԿ գործընկեր բոլոր դաշնակիցների հետ, իսկ Ադրբեջանն էլ օգտվելով իրավիճակից, ավելի ու ավելի շատ է մերձեցման գնում Կրեմլի հետ։

Ամիսներ առաջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ընդգծել է, թե այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ։
«Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր նպատակները, Հայաստանը պետք է դա հասկանա՝ տեսնելով, թե Արցախում ինչ եղավ, հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց։ Ուզում են հետևություններ անենք, չեմ ուզում շարունակել, բայց կրկնեմ հայերն Արցախից դուրս եկան, ռուսական զորքը մնաց։ Այս թեմայով մնացած զարգացումները թող մեր քաղաքական գործիչները մտածեն, ինչ են հիմա ասում, ես դրա համար եմ ասում, մենք վտանգի տակ ենք և մեր այսօրվա հիմնական հակառակորդը, ցավոք, մեր ղեկավարությունն է», - նշում է իր խոսքում Կարապետյանը։

Իրոք, Հայաստանի գործող իշխանությունների քայլերն ի վերջո լրջագույն խնդիրներ են հարուցելու հենց մեր պետության համար, անգամ Ռուսաստանն իր ունեցած ռեսուրսներով, մարդկային ուժով և ռազմական հզորությամբ կարողանում է պայքարել աշխարհի հզորների դեմ։ Հայաստանն այսօր գտնվում է մի իրավիճակում, որտեղ նույնիսկ շրջապատված է մեծամասամբ բավական հզոր թշնամիներով և սեփական անվտանգային համակարգը կառուցելու, ամրապնդելու և զարգացնելու փոխարեն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Նման քայլի հետևանքով 20-րդ դարասկզբին մեկ անգամ արդեն հայ ժողովուրդն անցել է աղետի միջով, նոր աղետը կարող է վերջնականապես հանգեցնել պետականության կորստի։

Հայկ Առաքելյան