Հանձնաժողովը նիստն արեց, բայց տեղեկությունը գաղտնի են պահում
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների՝ երեկ Իջևան-Ղազախ հատվածում կայացած նիստը մի քանի ժամ է տևել, ընդ որում մինչ նիստն ընդանում էր փակ ռեժիմով, ադրբեջանական կողմը շարունակում էր ապատեղեկատվությունների տարածումը, իսկ Մհեր Գրիգորյանի գրասենյակն էլ ստիպված է լինում անընդհատ հերքել տարածվող բոլոր կեղծ տեղեկությունները։
Դեռևս հունվարի սկզբին իր հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ամսվա վերջին կայանալիք հանձնաժողովի 6-րդ նիստում քննարկելու են Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցը։ Հայկական կողմն արձագանքել էր, թե նախնական պայմանավորվածությամբ հանդիպմանը սահմանելու են փաստաթղթերի տեսակները, նույնականացվելու են քարտեզները։ Երեկ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հենց հանդիպման ամենաթեժ պահին հայտարարել էին, թե հայկական կողմն Ադրբեջանին է հանձնելու 3 շրջանների ականապատման քարտեզներ։ Րոպեների ընթացքում Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքեց տարածված տեղեկությունը։ Ի վերջո հանդիպումն ավարտվեց առանց կողմերի պաշտոնական հաղորդագրության։
Սովորաբար, արդեն 6-րդ նիստն է, որ հայկական և ադրբեջանական բանակցային խմբերը պաշտոնական մանրամասներ չեն հայտնում, ընդամենը բավարարվում են մեկ-երկու տողով հանդիպման մասին հիշատակելով։ Ավանդաբար ադրբեջանական կողմը հետո սկսում է արտահոսքերի մակարդակով տարբեր տեղեկություններ տարածել, իսկ Հայաստանից անգամ հերքումներ չեն ստացվում՝ կրկին հանրությանը դնելով վատ վիճակի մեջ։
Գործող իշխանությունները սովորել են այլևս հանրության հետ հարաբերվել գաղտնիության ռեժիմով, իսկ ադրբեջանական «ապատեղեկատվություններից» շատերը վերջում հաստատվում են և նոր աղետ դառնում հայ ժողովրդի գլխին։
Աիդա Սաֆարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին