Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

 

Նիկոլի երեկվա՝ սահմանադրության մասին հարցազրույցից հետո մեծ է  գայթակղությունը՝ հանրային տրամադրությունները տանելու նույն ճանապարհով՝ քննարկել-քննադատել-հերքել նրա ասածները։ Դա սխալ ճանապարհ է։ Նիկոլը ձևակերպեց ընտրության իր առաջարկը՝ կամ նոր պատերազմ կամ սահմանադրության փոփոխություն։

Սա պարտադրում է, որ մենք էլ մեր հարցը  և մեր առաջարկը ճիշտ ձևակերպենք։
Ճիշտ հարցն այն չէ, թե ի´նչ է ասել, այլ՝ թե ո´վ է ասել։
 
1. 3-րդ հանրապետությունը «սպանածը» չի կարող խոսել 4-րդ հանրապետության «ծննդի» մասին։ Դա հակաբնական է։
2. «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով պետությունը և բանակը պատերազմի տարածը չի կարող խոսել Արցախը մեր սահմանադրությունից հանելու և մոռանալու օգտին։
 
Սա է հարցը, և կոնսոլիդացիան պետք է գնա այս շեշտադրումով։ Մտնելով սահմանադրության բովանդակային քննարկման մեջ՝ մենք կանենք կոպիտ սխալ, ու էլի նախաձեռնությունը կտանք Նիկոլին։
 
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր գլխին Նիկոլի բերած նոր պատմական իրողություններն իրոք պահանջում են բարդ լուծումներ, այդ թվում, գուցե, օրենսդրական։ Բայց մի բան է՝ դրանք անել նոր իշխանության կողմից՝ հակառակորդի հետ բանակցային նոր նարատիվ գտնելով, և այլ բան՝ անել պարտված իշխանության օրոք՝ հակառակորդի թելադրանքով։ Այլ բան է, երբ դրանք արվում են խաղաղության մեծ պայմանագրի համատեքստում, երբ մեր կողմից նժարին դրվում են մեր սեփական պայմանները, որոնց բավարարման դիմաց արվում են որոշ զիջումներ, և բոլորովին այլ բան է, երբ պարտված իշխանությունը «կզում է» մինչև վերջ ու սեփական կաշին փրկելու համար զոհաբերում ամեն ինչ՝ առանց բացառության։

Խաղաղության մեծ պայմանագրի շրջանակներում կարելի է քննարկել բազմաթիվ բարդ հարցեր։ Ավելին ասեմ. կարելի է անգամ քննարկել սահմանադրության՝ Արցախին վերաբերող կետը, եթե պայմանագրով և իրական երաշխիքներով ապահովված լինի արցախահայության անվտանգ ապրելու իրավունքը հայրենիքում։ Բայց այն ճանապարհը, որը հայ ժողովրդին այսօր պարտադրում են Ալիևն ու Նիկոլը համատեղ, դա ոչ թե 4-րդ հանրապետության, այլ՝ անասնական հանրապետության ստեղծումն է, որտեղ հասարակության փոխարեն լինելու է անկամք նախիր։
 
Պայքարի բովանդակությունը
 
Ալիևն ու Նիկոլը հայ ժողովրդից ուզում են սարքել «նոր գնչուներ»։ Գծել են պայմանների ու հարկադրանքի ճանապարհային քարտեզ ու առաջ են տանում։ Եթե սահմանադրական փոփոխությունների պահանջը բավարարվեց, հենց հաջորդ օրը Ալիև առաջ է քաշելու նոր ստորացուցիչ պայմաններ (ցանկը կարող եմ հենց այսօր թվարկել)։ Սա է խնդիրը, և այս պրոցեսի վերջում մենք ոչ թե խաղաղություն ենք հասնելու, այլ՝ ազգովի ստանանք կիսաանասունի ինչ-որ կարգավիճակ ու ցրվենք աշխարհով մեկ։

Ալիևի այս ճանապարհային քարտեզը խափանելու միակ ձևն այս իշխանությունը փոխելն է։ Հետո գալու է բարդ հարցերը լուծելու փուլ, նաև ցավոտ լուծումների փուլ, բայց դրանք լինելու են լուծումներ, և ոչ թե՝ ազգային ստորացում՝ առանց խաղաղության որևէ երաշխիքի։