Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Սահմանադրությունը վերպետական ու վերազգային փաստաթուղթ է, իսկ Անկախության Հռչակագիրը էդ նույն պետության ծննդականը, իսկ սա էսօր մեզ մեր ծննդականից հրաժարվել է պարտադրում. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վստահ եմ, չէիք կասկածում, որ երեկ հանգիստ ու անհոգնել հերթական անգամ լսել եմ Նիկոլոսին (ճիշտ ա՝ մի քիչ ուշացած, բայց հանգամանալից ու անհոգնել նստել, հատ-հատ լսել եմ յուրաքանչյուր ասածը)։ Չնայած վաղուց իմունիտետ ունեմ դրան լսելու և փորձում եմ առանց էմոցիաների արձագանքել դուս տվածին, բայց էս անգամ սա ամբողջական կերպով ցույց տվեց, որ թուրքական շահից ու թրքահպատակությունից էն կողմ ինքն ուրիշ օրակարգ չունի։ Նիկոլը իր մեկժամյա մոնոլոգում բացվածքներ էր տալիս, թե առաջիկայում ինչպիսի Սահմանադրություն ենք ունենալու, տվյալ դեմքում խոսքը անբովանդակ, ազգային շահերի ու նպատակների հետ ոչ մի աղերս չունեցող մի բառակույտ։
Նիկոլի ասված յուրաքանչյուր բառակապակցություն հակահայկական էր ու ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ավելին՝ ոչ մի դրույթ ի նպաստ հայկական շահի չէր, այլ արժեզրկման, փոքրոգիության սեփական եսը բոլորից վեր դասելու, իր փոքր անձը համահայկական դարձնելու հերթական փորձ։ Երեկ բաց տեքստով խոստովանում է, որ ինքն ու իր սաստավը հավաքական թուրքական օրակարգի ծառան են, այլապես դժվար է ընկալել, թե ո՞նց կարա երկրի ղեկավար կոչվածը Սահմանադրության անկյունաքարը հանդիսացող Անկախության Հռչակագրի տեքստը կասկածի տակ դնի ու ասի, որ «հայ ժողովուրդի համար արդիական են՝ ազգային իղձերի, պատմական արդարության ու ԼՂ-ՀՀ վերամիավորման» դրույթները։
Ուշադրություն, սրա նման տգետներին հիշեցնեմ, որ Սահմանադրությունը վերպետական ու վերազգային փաստաթուղթ է, իսկ Անկախության Հռչակագիրը էդ նույն պետության ծննդականը, իսկ սա էսօր մեզ մեր ծննդականից հրաժարվել է պարտադրում ու ասում, որ 1995-96 թվականների նարատիվները 2024-ին ընդունելի չեն, ու ժողովրդին փորձում համոզել, որ՝ «ժող ջան, եթե Սահմանադրության մեջ, էդ իղձերի ու պատմական արդարության մասին թեզերը չհանեմ, մեզ կգան կմորթեն»։ Անգրագետ տհասը թող գնա կարդա իր սիրելի Թուրքիայի «Ազգային ուխտը» (ընդունվել է 1920 թվի հունվարի 28-ին), ու տեսնի, թե երբ է ընդունվել ու ինչ ծավալապաշտական ու ազգայնամոլական նկրտումներ ունի իր մեջ ու առ էսօր շարունակում է թուրքական պետության հիմքը հանդիսանալ։ Գնա նայի, թե պանթուրքիզմի ու պանթուրանականության օրրանում, ոնց են սրբորեն պահպանում էդ փաստաթղթի օրիգինալը, ամեն օր փառաբանում, ու քայլ-քայլ իրականցնում պետության հզորացում․ հա, ասեմ, որ դա էլ 1920 թվին ա ընդունվել՝ 104 տարի առաջ, ու ոնց հասկանում եմ պայմաններն ու քաղաքական իրադրությունը լրիվ այլ էր, բայց մարդիկ շարունակում են դրանով առաջնորդվել։ Հիմի էս ճիվաղը եկել մեզ ուզում ա լոլո կարդա, թե մեր հարևանների համար մեր Հռչակագրի դրույթները ընկալելի չեն, ավելին՝ անընդունելի են, ու կգան դրա համար մեր գլուխը կջարդեն։
Արա՛, նայիվ, դա կարաս համոզես դալարիկցի Ժուժույին, ախուրյանցի Անոյին ու մխչյանցի Գեղեցին, իսկ գլուխն աշխատող մարդուն համոզելու համար ուրիշ բլեֆ մտածի, գոնե մի քիչ պատմություն թերթի, նոր եթեր դուրս արի, ու իմացի, ինչ բլթոց արեցիր, հակափաստարկներով ջախջախվելուես։
Որպես վերջաբան էլ ասեմ, որ Հռչակագիրն ինքն իրենով մի քիչ էլ էմոցիոնալ ու զգացմունքային պետք է լինի՝ նույնիսկ պաթոսով, քանի որ ազգային ու համազգային փաստաթուղթ է ու տրամաբանական է, որ պատմականությամբ ու ընդհանուր իղձերով պետք է համեմված լինի, լսում ես այ լեգիտիմացավով տառապող պրիմիտիվ հակահայ։
Հ․գ․ Երբ դու կորցնում ես քո սեփական ազգի դեմքն ու դիմագիծը՝ այն դարձնելով սովորական փալաս, ապա քեզ սկսում են կառավարել ու ասել բոլորը՝ այդ թվում, գենետիկ թշնամիդ։ Հա, հենց թշնամիդ, չնայած քո դեպքում դա մի քիչ այլ կերպ է․ դա անում է «կիրթ բարեկամը»։ Երևի հենց դրա համար իրար հետ սինխրոն պասերով եք խաղում։