Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Դիրքորոշումները համընկնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vestikavkaza.ru–ն «Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համոզված են, որ Հայաստանի Սահմանադրությունը արմատական փոփոխությունների կարիք ունի» վերնագրով հոդվածում գրում է, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե փոփոխություններ պետք է կատարվեն ոչ միայն Հայաստանի հիմնական օրենքում, այլ նաև այլ կարգավորող փաստաթղթերում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը ներառում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր։ «Այդ թեմայի շուրջ քննարկումների մեկնարկը Հայաստանում գնահատվում է որպես դրական քայլ, որը կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտի համար», - ասել է Իլհամ Ալիևը։

Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարություն արել սահմանադրական հանրաքվեի մասին: Ըստ նրա, դա պետք է Հայաստանին: Ինչպես նշել է vestikavkaza.ru -ի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովը, Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունների համաժամանակությունը վկայում է պաշտոնական Բաքվի և Երևանի դիրքորոշումների համընկման մասին, այն է՝ Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջները Հայաստանի Սահմանադրությունից ջնջելու անհրաժեշտությունը։ «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ուղղակիորեն է բարձրացնում Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը վերացնելու հարցը։ Պահանջը տրամաբանական է, քանի որ առանց դրա պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը անհարկի իրավական հակասություններ կստեղծի,– ասել է նա,– միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համաձայնում է այդ քայլին, որը դրական զար գ ա ցում է հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Բացի դա, Փաշինյանը կօգտվի առիթից՝ վերաշարադրելու Սահմանադրությունն իր համար, նա ընդամենը 48 տարեկան է և ակնհայտորեն չի ծրագրում հրաժարվել իշխանությունից։

Սահմանադրության բարեփոխումը կարելի է այնպես անել, որ հաջորդ 30 տարին Նիկոլ Փաշինյանը հանգիստ կառավարի երկիրը, օրինակ՝ որպես նախագահ: Բացի դա, Երևանը ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ սահմանները բացելու համար, իսկ դա անհնար է առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի»։ «Կարելի է կանխատեսել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Ադրբեջանի հողերի նկատմամբ պահանջներից հրաժարվելը կնվազեցնի Հայաստանում ռևանշիստական քաղաքականության վերսկսման հնարավորությունները, մարդիկ հիմա ուզում են, որ պատերազմը չվերադառնա տարածաշրջան, և բոլորը կարողանան ապրել խաղաղության և հանգստության մեջ: Իհարկե, ազգայնականները կփորձեն դիմակայել դրան, բայց Նիկոլ Փաշինյանը կօգտագործի նրանց գործունեությունը հենց իրենց դեմ՝ հայկական ազգայնականությունը ներկայացնելով որպես Հայաստանի առաջ գնալուն խանգարող հիմնական խոչընդոտ»,-եզրափակել է Vestnik Kavkaza-ի ավագ վերլուծաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում