Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Վաղուց պարզ է, թե իրականում ու՞մ օրակարգն է սպասարկում և ու՞մ քաղաքական շահերի տիրաժավորմամբ է զբաղված Նիկոլոսը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Երեկ մի քանի դիտարկմամբ անդրադարձա Նիկոլայի հերթական պոպուլիզմին, որոնք արդեն մի քանի օր է՝ դարձել են լայն քննարկումների առարկա, սակայն էն քվազիօրակարգը, որ նա փորձում է փաթաթել բոլորիս վզին՝ պնդելով, թե մեր Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, հիմն ու գերբը չեն համապատասխանում արդի իրականությանը ու չեն սպասարկում ՀՀ շահերը, դասական մոտիլովշիկություն է, պրիմիտիվ հակազգային դատարկաբանություն։
Իմ ու իմ ընկերների համար վաղուց պարզ է, թե իրականում ու՞մ օրակարգն է սպասարկում և ու՞մ քաղաքական շահերի տիրաժավորմամբ է զբաղված Նիկոլոսը, բայց հիմա, ինքը բաց տեքստով ասում է, ավելի ճիշտ մարդկանց մոլորեցնում, թե, եթե չփոխենք, մեզ կուլ կտան, պատերազմ կլնի և այլն։
Պրիմիտիվին մի քանի փաստեր եմ ուզում ներկայացնել, ու ապացուցել, որ գեղիցը մարդ կա, տղա՛, որ գնում էս դու քեզ հարցազրույց էս տալիս, դա չի նշանակում, որ ինչն ասում էս՝ բացարձակ ճշմարտություններ են, ու վերահաստատեմ, որ քո ասածների մեջ ոչ մի ճշմարտության հատիկ չկա։
Ստեղ շատ կարևոր մի արձանագրում անենք․ տղերք, մենք սրանցից ուզում ենք ազգային, բայց սրանք ազգություն չունենք, ո՞նց կարան ազգային իղձերի ու պատմական արդարության վերաբերյալ ունենան տոլեռանդ վերաբերմունք․ սրանք պետք է ատեն ու ամեն ինչ անեն պետությունը քանդելու համար, հակառակ դեպքում չէր ասի՝ «եկեք էս ամեն ինչը նայենք մեր հարևանների տեսանկյունից»։ Բլյաձ․․․․ հասկանո՞ւմ եք՝ ինչ ա ասում․ ասում ա ՀՀ շահը նայենք թուրքի ու ազեռի տեսանկյունից, արա, ես ինչի՞ պիտի իմ շահը դրանց տեսանկյունից նայեմ, կամ, եթե դու հայ ես (սա այլ քննարկման թեման է), ինչի՞ էս նման թեզ բերում հարթակ, թե՞ ընդեղ կզել ու խոստացել էս, որ ամեն ինչը դրանց պրիզմայից ներկայացնես ու թեման տեղը կքցես։
Օրինակ, առ էսօր, հույները խոսում են Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի նկատմամաբ ունեցած իրենց երբեմնի վերահսկողության ու Մեծ Բյուզանդիա ունենալու մասին (ռուսների ականջը խուլ)։ Մի հատ գնա ռումինացիներին կամ բուլղարներին լսի՝ իրենց երբեմնի թագավորական փառքը վերականգնելու օրակարգը մշտապես ունեն իրենց սեղանին։ Ամբիցիոզ լեհերի մասին էլ չեմ խոսում՝ Լեհական թագավորության վերականգնման օրակարգի հետ մեկտեղ (Լատվիա Լիտվա, Արևմտյան Ուկրաինա, Բելոռուս)։ Սրանք փաստական օրակարգեր են, որոնք մարդիկ ամենօրյա ռեժիմով են աշխատում։
Գանք ՀՀ օրհներգին, որտեղ ասում ես, թե մեջը ներառված են «թող փոխփոխա թշնամու դեմ» ու դա, քո նվազ ուղեղի մեկնաբանմամբ ռևանշ է ու հարևանների տարածքների նկատմամբ ոտնձգություն։
Մի քանի օրինակներ, որ հասկանաս, թե հիմնի մեջ ինչի պիտի ազգային երազանք ըլնի, ու դա պարտադիր բաղադրիչ է։ Ողջ սկանդինավյան երկրների օրհներգերում առկա են ավելի սուր ու կտրուկ դրվագներ, խնդրեմ․ իռլանդացիները հայտարարում են, որ իրենք «անպատվություն չունեցող պատերազմող ազգի որդիներ են», քո սիրելի բրիտանացիների հիմի մեջ ասված է, որ իրենք իրենց «թշնամիներին են ցրում» (այսինքն ոչնչացնում կամ որ նույնն է՝ սադկացնում)։ Նոբելի ականջը կանչի, խաղաղության մրցանակների ու քարոզի օջախում՝ Նորվեգիայի օրհներգում, նշված է՝ «գյուղացիներ սրեք ձեր կացինները», ստեղ շվեդների հետ պայքարի թեման է ներառված։ Դանիան, ով խաղաղ ապրում է և 1644-ից ի վեր չի կռվել Շվեդիայի դեմ, իր օրհներգում բացահայտ ասում է, որ «նրանց (շվեդների) գանգերը փշրեցինք», շատ խաղաղ ու բարի վերաբերմունք հարևանի նկատմամբ։
Ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական տերերիդ, կամ քո բնորոշմամբ՝ «երկու ցուլերին»․ Թուրքիայի հիմնի տեքստում է գրված, մի հատ ասա, թող մեսինջերիդ ուղարկեն, կարդա․ «մահիկ ու աստղ մեր թափած արյունը (թշնամիների դեմ) արժանի չի լինելու, պատրաստ եմ արյունս տալու»։ Իսկ Ադրբեջանի յաշմաները երգում են՝ «պատրաստ ենք բոլորս մեր արյունը տալու քո համար» (բայց ստեղ ավելի շատ նկատի ունեն հայի արյունը թափել): Շատ բարի ու կառուցողական տեքստեր են ասում, դու կարմիր պուլովերդ գնա, փոխիր։
Եվ վերջում․ «բատալիոններ կազմենք, թշնամու պիղծ արյունը թող թափի»,-չէ սա Կամբոջայի կամ Ռուանդայի հիմնից չէ, դասականներն են՝ «Մարսելիեզը», իսկ իտալական օրհներգում ասվում է՝ «համախմբվենք բոլորս, մահվան պատրաստ, Իտալիան կանչեց»։ Երևի սրանք բոլորը հիմար են ու անհասկացող, ու չեն հասկանում, որ ագրեսիա կա՝ ինչը խանգարում է խաղաղությանը։
Գնա, ու մտածի, հատ-հատ դեմդ ենք դնելու քո իսկ ասածները։