Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Նոր անցյալ, որի ապագայում ՀՀ քաղաքացիները կդառնան հպատակներ

Նոր Սահմանադրություն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն սահմանադրությունը չէ, որ ցանկանում է փոխել։ Նա հայտարարել է, որ առաջնորդվում է «նոր Սահմանադրություն, նոր պետություն» կոնցեպտով։

Եվ, ամենակարևորը, նա նաև խոստովանել է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ ճանապարհը կարող է հաջողության հասնել, կստացվի՝ լավ, չի ստացվի, ինչպես ինքն է ասում՝ մի գեղեցիկ խաչքար կդնեն պետության շիրմաքարին։

Բայց մինչ այդ, Սահմանադրությունը ոչ թե սոսկ իրավական, այլ առաջին հերթին՝ արժեքային, արժեբանական հարթությունում փոխելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կերտել ոչ միայն նոր պետություն, այլ, որքան էլ զարմանալի է հնչում՝ նոր անցյալ։ Նա համարում է, որ Հայաստանի այսօրվա բոլոր ողբերգությունների պատճառը հեռավոր ու վաղ անցյալն է, հետևաբար՝ նոր Սահմանադրությունը փոխելուն զուգահեռ՝ նաև նոր պատմություն է գրում, որն իր պատվերի համաձայն՝ պետք է զերծ լինի բոլոր այն խութերից, որոնցով մեր շրջապատը Հայաստանի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։

Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի նշաձողի իջեցմանը հակադարձ համեմատական կարգով բարձրացրել է սեփական ինքնագնահատականը, իրեն տեղավորում է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ նաև մյուս ժամանակային կատեգորիաների՝ անցյալի ու ապագայի մեջ։ Հենց այդ տրամաբանությամբ է նա փորձում վերաշարադրել պատմությունը, այսինքն՝ մոգոնել նոր անցյալ՝ դառնալով ապագայի՝ նոր պետության սկզբնավորողը։

Համապատասխան մասնագետի դիմելու դեպքում այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, շատ կոնկրետ ախտորոշման կարժանանար՝ դրանից բխող ոչ այնքան թեթև բուժման ցուցումով։ Բայց բժշկությանը հայտնի չեն դեպքեր, երբ մասնագետի փոխարեն՝ հասարակությանը դիմելու միջոցով պացիենտը կարող է առողջանալ։

Մինչդեռ հասարակությունը՝ անզոր լինելով դիմողին ապաքինելու հարցում, իրեն փրկելու եզակի, շատ հնարավոր է՝ վերջին հնարավորությունն ունի՝ մերժելով նոր Սահմանադրության անվան տակ հայ ժողովրդին պարտադրվող նվաստացումը։ Մերժումը, որ նույն ժողովուրդը մի քանի տարի առաջ համարեց իր փրկության միջոցը և այդ մոլորության համար վճարեց ողբերգությամբ ու սեփական զավակների կյանքով, ժողովուրդ մնալու իրապես վերջին շանսն է։ Որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի իր մտադրությունները, և եթե անգամ դրա արդյունքում Հայաստանը շարունակի ձևականորեն պետություն համարվել, դա լինելու է անարժանապատիվ, թույլ, նվաղած կազմավորում, որի ղեկավարները նվաստանալու են արտաքին աշխարհում և այդ նվաստացումը սեփական ժողովրդի նկատմամբ փոխադրելով՝ փորձելու են պահպանել իշխանությունը։

Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։

Եվ առաջիկայում կայանալիք հանրաքվեին ՀՀ քաղաքացիները քվեարկելու են ոչ թե ուղղակի նոր Սահմանադրության, այլ քաղաքացու իրենց կարգավիճակը պահպանելու կամ քաղաքացուց հպատակի վերածվելու օգտին։  

Հարություն Ավետիսյան