Կնոմինացվե՞ն Նոբելյան մրցանակի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավել յալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար:
Արտաքուստ որքան էլ դա զվարճալի հնչի, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, որ եվրոպացի ու ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ներքին լոբբինգ են իրականացնում, որպեսզի «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նոմինացվեն որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածուներ: Որքան էլ նշյալ երկուսը ծայրաստիճան փառասեր են, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչպես է համաձայնելու առաջադրվել թշնամական երկրի ղեկավարի, առավել ևս այնպիսի մեկի հետ, որը դաժան պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, հայաթափել է Արցախն ու, ընդհանրապես, բազմաթիվ ռազմական հանցագործությունների հեղինակ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին