Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Ինչի՞ վրա է հույսը դնում Փաշինյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից. Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության նախկին մակարդակի պահպանումն անհնար է «ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա իր զինված ուժերը բարեփոխելու հարցում: Հայաստանի վարչապետը պնդում է, որ մինչև 2022 թվականը ռուս մասնագետների հետ համագործակցության հիման վրա մշակվել է Հայաստանի զինված ուժերի արդիականացման հայեցակարգ, սակայն հետագա իրադարձությունները «հասկացրել են, որ մենք չենք կարող առաջ գնալ այդ հայեցակարգով», և այժմ պետք է գնահատել դրա իրագործելիությունը։

Մեկ օր անց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասել է, որ Հայաստանի իշխանություններին հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել սպառազինությունների ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։ Նրա խոսքով, այդ աղբյուրներն են Հնդկաստանն ու Ֆրանսիան, ինչպես նաև մի քանի այլ երկրներ, որոնց անունները Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հրաժարվել է նշել: Որոշ դիտորդներ նշում են, որ Իրանը կարող է լինել այդ երկրներից մեկը։ Հարկ է նշել, որ խոսքը, անկասկած, ոչ թե դեկլարատիվ հայտարարության, այլ լուրջ մտադրությունների մասին է: Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ մի շարք հրթիռային և ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Ֆրանսիան Երևանին մատակարարում է ռադարներ և զրահատեխնիկա:

Ընդ որում, հնդկական բանակի և ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները, մեղմ ասած, շատ մտահոգիչ քննարկումների թեմա են։ Իր պաշտպանական կարիքների համար Հնդկաստանն ինքը նախընտրում է զենք գնել օտարերկրյա մատակարարներից: Ֆրանսիան, իհարկե, հաճույքով կզիներ Փաշինյանի արևմտամետ ռեժիմին: Էմանուել Մակրոնը Աֆրիկայում ազդեցության կորստի ֆոնին, որն այսօր ավելի ու ավելի է կապում իր անվտանգության խնդիրները Ռուսաստանի հետ, ակնհայտորեն դեմ չէ Մոսկվային որքան հնարավոր է համապատասխան հարվածներ հասցնել։ Սակայն այսօր Փարիզն ավելի ու ավելի է կենտրոնանում Ուկրաինային աջակցելու վրա, որին մատակարարում է տարբեր տեսակի զենքեր՝ դատարկելով սեփական պահեստները։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հենց իրեն է առաջին հերթին անհրաժեշտ սեփական արտադրության զենք՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ բացահայտ առճակատման մշտական սպառնալիքը։ Եվ երկրորդ՝ Հայաստանի ներկա իշխանության օտարերկրյա ընկերները դժվար թե գոհ լինեն Իրանի հետ Հայաստանի նման գործընկերությունից։ Սակայն այս ամենը հետին պլան է մղվում թեկուզ միայն այն պատճառով, որ, հաշվի առնելով պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այնքան էլ պարզ չէ, թե նրանց ընդհանրապես բանակն ինչի՞ համար է պետք։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ հրաժարվել Անկախության հռչակագրից, քանի որ այն պարունակում է բանաձև, որը հիշատակում է Հայաստանի վերամիավորումը Լեռնային Ղարաբաղի հետ։

Ավելի վաղ Փաշինյանը, ինչպես հիշում ենք, առաջարկել էր փոխել Սահմանադրությունը, քանի որ այն հղում է պարունակում այդ հռչակագրին։ Ելնելով վարչապետի խոսքերից, որոնք նա ասել է Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում, ազգային շահերից հրաժարվելը «օրինական» կդարձնի բանակի վերազինումը, քանի որ այդ դեպքում աշխարհում ոչ ոք չի կասկածի, որ Երևանը պատրաստվում է որևէ հարձակողական գործողության: Իսկ ընդհանրապես, Փաշինյանի այդ հարցազրույցի բովանդակությունը հանգեցնում է նրան, որ անհրաժեշտ է վերանայել 1991-ին հայկական պետության անկախության հիմք դարձած պոստուլատների մեծ մասը, առաջին հերթին՝ որպեսզի Հայաստանի հարևանները չկասկածեն այս կամ այն ագրեսիվ մտադրությունների մեջ: Մինչ այդ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Բաքվին առաջարկել էր չհարձակման պայմանագիր կնքել։

Իր հերթին՝ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել էր, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, հիմա էլ չի պատերազմում Հայաստանի հետ, և խաղաղության պաշտոնական պայմանագիրը կարող է ստորագրվել Հայաստանի իշխանությունների կողմից Սահմանադրության փոփոխությունից հետո։ Դա, նրա խոսքով, ցույց կտա, որ Երևանը տարածքային պահանջներ չունի Բաքվի նկատմամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար։ Դա միանգամայն տրամաբանական է թվում, քանի որ Փաշինյանի բոլոր գործողությունները բառացիորեն վկայում են նրա դիրքի խոցելիության մասին։ Համենայն դեպս, Ադրբեջանի համար իմաստ չունի շտապել համաձայնագիր կնքել, քանի որ Հայաստանը համաձայնում է իր բոլոր պահանջներին։ Հայաստանի վարչապետին ակնհայտորեն վախեցնում է Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի նոր փուլի հեռանկարը։

Բանակի մարտունակության վերականգնման խնդիրն ակնհայտորեն մեկ օրվա խնդիր չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի համոզիչ հաղթանակով, Երևանը իրական գործողություններ չի ձեռնարկել իր զինված ուժերն ուժեղացնելու ուղղությամբ։ «Ֆրանսիան կօգնի մեզ» ոգով խոսակցություններն ակնհայտորեն նպատակ ունեն միայն հանգստացնել հասարակության որոշակի հատվածին։ Եվ դա լավ հասկանում են Բաքվում ու Անկարայում։ Այս իրավիճակում այնքան էլ պարզ չէ, թե ինչի՞ վրա է հույսը դնում Փաշինյանը։ Ժամանակի ձգձգումը, որով նա փորձում է հասնել իրավիճակին Արևմուտքի ավելի լուրջ ներգրավմանը, և միևնույն ժամանակ Ադրբեջանին զիջումները շարունակելը միայն ուժեղացնում են ադրբեջանական և թուրքական ախորժակները: Եվ եթե վաղը, նկատի ունենալով նման միտումները, դրվի Սյունիքի ու Զանգեզուրի կարգավիճակի հարցը, ապա մյուս օրը կարելի է խոսել որպես այդպիսին անկախ Հայաստանի գոյության հեռանկարի մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում