Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանի իշխանության ղեկին գտնվող անձանց գործողությունները պարտադրված են արտաքին ճնշման միջոցով. Արշակ Կարապետյան

Անվտանգության ոլորտում Հայաստանում գործող իշխանությունների ձեռնարկած քայլերը ոչ թե միայն պարզապես ձախողվում են, այլ հրեշավոր դավադրություն են։

Հայաստանի գործող իշխանությունները մի կողմից փորձում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ակտիվորեն համագործակցելով արևմտյան կառույցների հետ, մյուս կողմից ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի բանակը չկարողանա վերականգնվել, այդ պայմաններում կրկին վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը։
Ի վերջո, վերջին շրջանում Ռուսաստանն օրինակ, սկսել է չափազանց շատ քննադատել Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ տարբեր հարցերում Հայաստանի իշխանությունների քայլերը չափազանց վտանգավոր կարող են դառնալ։

Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղան քննադատություն Հայաստանի գործող իշխանությունների հասցեին։ Մասնավորապես ԵԱՏՄ-ն լքելը չի բխում Հայաստանի շահերից։ Հայաստանը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից գաղտնիք չէ, մի քանի անգամ այդ մասին հայկական կողմը հայտարարել է, սակայն, թերևս առաջին անգամն է, որ ԵԱՏՄ մասով հայտարարություն է հնչում, այն էլ Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից, ինչը վկայում է, որ այս մասով ևս Ռուսաստանում մտավախություններ ունեն, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն առանձնապես շահագրգռված չէ Եվրասիական տնտեսական միության զարգացմամբ։

Հայկական կողմը նաև համառորեն մերժում է ռուսական կողմի առաջարկները Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկելու, արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու, նախկինում եղած համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ, ընդ որում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչի խոսքով՝ բոլոր այս քայլերը բխում են ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին Հայաստանի շահերից, և Հայաստանի իշխանություններն իրենք պետք է շահագրգռված լինեն այս հարցով։

Փաստացի, մեր երկրի իշխանության ղեկին գտնվող անձանց գործողություններից և քայլերի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ նրանք իրենց քայլերն անում են պարտադրված և արտաքին ճնշման միջոցով։ Այդ մասին հայտնել էր նաև «Համահյակական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում, որի խաղացողներն իրենք չեն։ Եթե ՀԱՊԿ-ն տալիս է անվտանգային երաշխիք, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տենտեսության շունչն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս է նշել, որ Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսատանից։ «Հայկական արտադրանքի գերակշռող մասն այսօր արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ինչը մրցունակ է այդ շուկայում։ Գործող իշխանության վարած քաղաքականության արդյունքում վաղը այդ դաշտում էլ ենք խնդիրներ ունենալու։ Ինչ է ստացվում անվտանգային հացերը զրոյացվել են, տարածաշրջանում լարվածություն է, որի կիզակետում Հայաստանն է։ Մեզ մի հատ էլ պակասում է տնտեսական ցնցումները։ Բազմաթիվ անգամ ասել եմ, ու չեմ զլանա կրկին կնշեմ, որ Հայաստանի անվտանգային միակ բարեկամը դարերով եղել և մնում է Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն միակ անվտանգային համակարգն է, որին Հայաստանն այսօր մասնակցում է»։

Փաստացի յուրքանչյուր բան իր գինն ունի, հարկ է հասկանալ, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանն ինչ գին կվճարի։ Երկրի գործող իշխանությունները հավետ չեն, իսկ երկրի բնակչությունը մնայուն։

«Վերջին հարյուր տարիների ընթացքում Հայաստանը փաստացի տնտեսական շրջանառությունը ծավալում է Ռուսատանում և ԽՍՀՄ երկրներում։ Մենք բոլոր թելերով կապված ենք միմյանց հետ։ Մեր միլիոնավոր հայեր այսօր բնակվում են Ռուսաստանում, շատերն իրենց հացն աշխատում են Ռուսաստանի տարբեր բնագավառներում։ Չի կարելի մի օր զարթնել վատ տրամադրությամբ և փոխել երկրի բնականոն ընթացքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ տնտեսությունում տուրբուլենտ վիճակները պետք է չափված լինեն, կանխատեսելի, իսկ այսօր նման կանխատեսում և այդ իրավիճակից քիչ վնասներով դուրս գալու շանս կարծում եմ չունենք։ «Տնտեսության մեջ կամ-կամ չի լինում, դա մի ոլորտ է, որտեղ հստակ ուրվագծված են բոլոր կանոնները։ Պետք է զարգացնել սեփական արտադրանքը, որը պետք է լինի որակյալ, ինչը կբերի  մրցակցության դաշտում դիմակայելու հնարավորություն։ Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր միակ բանը, որում Հայաստանի իշխանությունները դեռևս շարունակում են լեզու թրջել և համոզել իրենց քայլերի ճշմարտացիության մեջ՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, այն էլ արդեն իսկ ձախողվել է, նույնիսկ այդ նույն արևմտյան կառույցների գնահատմամբ։

«Համահյակական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ չի կարող կոռուպցիայի դեմ պայքարը միևնույն ժամանակ լինի ազգային նպատակ, դա մեթոդ է, որը կիրառելով պետք է հասնել մեր ազգային նպատակին։

Փաստացի, Հայաստանի գործող իշխանությունները փորձում են երկիրը բոլոր ուղղություններով տանել դեպի անդունդը, իսկ անդունդի վերջը ցավոք չի երևում։

Հայկ Առաքելյան