Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան է համարում. Եվ նա վախենում է. Աննա Մկրտչյան
Հարցվածների 67 տոկոսն է, որ չի վախեցել եւ բարձրաձայն խոսել է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը կեսի համար դավաճան է, մյուս կեսի համար անընդունելի, երրորդների համար՝ անպատասխանատու, Հայաստանի համար որեւէ լավ բան անելու անընդունակ մեկը: Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով հղում անելով Գելլափի վերջին հարցումներին:
«Ես վստահեցնում եմ, որ մարդիկ, որոնք շատ տարբեր պատճառներով հարցումներին չեն մասնակցում կամ չեն բարձրաձայնում, դրանց թիվը շատ ավելի շատ է: Հայաստանում 97 տոկոսը Արցախը Ադրբեջանինը չի համարում, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, համարում են անընդունելի մեկը:
Այն, որ մարդկանց մեծամասնությունն այլեւս չի խուսափում բարձրաձայնումներից, դա նշանակում է ակտիվ գործողություններ, քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման արտահայտում, պատրաստ են նաեւ պայքարելու Նիկոլի դեմ: Սա վախեցնում է Նիկոլին այնպես, ինչպես ոչինչ իրեն չի վախեցնում, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե իշխանական աթոռից 1 սմ հեռանալն իր համար ինչ է նշանակում՝ բոլոր հնարավոր ոլորտային պատասխանատվություներով»,-ասաց ընդդիմադիր պատգմավորը:
«Բա ոստիկանապետություն ինչի՞ են սարքում, ինչի՞ է ԱԺ օրակարգը միայն դատախազի, քննիչի, ոստիկանի աշխատավարձ բարձրացնելու մասին: Ինչու է ձեւկան կառավարությունը ամբողջ օրը զբաղվում ոստիկանական ստորաբաժանումներն ավելացնելով, նրանց պարգեւավճարներով տալով»,- ընդգծեց նա:
Ըստ Աննա Մկրտչյանի՝ քաղաքական բանտարկյալները ՀՀ-ում գնալով շատանում են. «50-ից ավելի մարդ քաղաքական պատիժ է կրում, որ խոսել է իրականության մասին, խոսել է Նիկոլի դեմ»,-ասաց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին