Նոր չափորոշիչներ՝ կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում: Այսուհետ Երևանում արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի ուղիների անցկացման և վերակառուցման համար կառուցապատողը պարտավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ:
Մատակարար կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ պարտավոր են տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
Քաղաքային իշխանությունները հաշվի են առել տարիներ շարունակ կառուցապատողի կողմից իրականացվող անբարեխիղճ աշխատանքը: Նստվածքներ, ճանապարհածածկի և մայթերի վատթարացում, որն էլ իր հերթին առաջացնում է երթևեկության և հետիոտնի համար դժվարություններ ու անհարմարություններ:
Դրանով պայմանավորված՝ այսուհետ խրամուղիների և նոր միացումների ստեղծման շինթույլտվություններին կից կտրվի լրացուցիչ պայմանների վերաբերյալ փաստաթուղթ:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական կարգին չհետևելու դեպքում, ի դեպ, տվյալ կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի կամ հարյուրապատիկի չափով:































ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին