Ցուցամոլությունը՝ ազգային սպորտաձև
Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն ամենալավն է ճանաչում հայ ժողովրդին, հրաշալի գիտի հոգեբանական վիճակը, մանիպուլյացիաներին տրվելու բուռն ձգտումը, ինչպես նաև ցուցամոլությունը։ Թերևս այդ հանգամանքն ապացուցում է հերթական դրվագով։ Փետրվարի 1-ին ավտոմեքենաների «գոլդ համարանիշների» գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա։
Հիշեցնենք՝ Կառավարությունը նախաձեռնել էր այսպես կոչված «գոլդ համարանիշների» աճուրդ։ Բազմաթիվ զրոներով համարներ ներկայացրել աճուրդի, ընդ որում այդ համարանիշների արժեքը սկսվում է 5 միլիոնից և հասնում մինչև 20 միլիոն դրամ, բայց այդ գումարներն էլ վերջնական չեն, աճուրդի դեպքում կարող են ընդհուպ մի քանի անգամ աճել։
Այդ 610 հայտերից 98-ը, այսինքն ամենամեծ մրցակցությունն ամբողջությամբ զրոներով՝ « 00 ՕՕ 000» պետհամարանիշի դեպքում է, որի նախնական գինը 20 միլիոն դրամ է։ Թիվը կարող է փոխվել, գրանցումները հարթակում դեռևս շարունակվում են։ Համարների սեփականատերերը որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը, ընդ որում աճուրդին մասնակցելու պայմաններից է արժեքների 5 %-ի կանխավճարը, որն աճուրդում չհաղթելու դեպքում հետ է վերադարձվելու։
Քվեարկությունը տևելու է մինչև փետրվարի 12-ը, և միայն այս դրվագով ապացուցվում է, որ հանրության մի՝ ոչ այնքան զգալի, թեկուզ փոքր հատված, սեփական ցուցամոլությանը հագուրդ տալու համար, պատրաստ է ահռելի միջոցներ վճարել ինչ–որ մեքենայի համարանիշի համար։ Իսկ գործող իշխանությունները պարզապես գումար են գանձում պետական գանձարանի համար՝ հրաշալի հասկանալով հանրային տրամադրությունները։
Անահիտ Գաբրիելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին