Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի տարօրինակ հարցազրույցը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական տարօրինակ հարցազրույցն է տվել՝ այս անգամ բրիտանական «The Telegraph» լրագրող Ռոլանդ Օլիֆանթին։ Հայաստանի իշխանությունները, որ տևական ժամանակ որդեգրել են Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու և անվտագությունն Արևմուտքում որոնելու քաղաքականություն, այս անգամ չափազանց ուշագրավ և մեղմ հայտարարություններով են հանդես եկել։ Փաշինյանը հայտարարել է, թե չի ժխտում և մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, պարզապես պատրաստվում է դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում հարաբերությունները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում են և պատրաստ են աշխատել և քննարկել, հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Իրանի, Հնդկաստանի, սակայն այդ հարաբերություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։ Բրիտանացի լրագրողին հատկապես հետաքրքրել է Հռոմի ստատուտը։ Փաշինյանը շարունակել է պնդել, թե այն Ռուսաստանի և մասնավորապես Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված չէ։ Նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ կապված օրակարգում անդամակցության հարց չի քննարկել և չի քննարկվում, Փաշինյանը նշել է, թե Հայաստանն ընդամենը ՆԱՏՕ-ի հետ ունի գործընկերային հարաբերություններ և այդ հարաբերություններն ամենևին ուղղված չեն Ռուսաստանի դեմ։

Վերջին մեկ տարվա ընթացքում մինչ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության կուրս է որդեգրել, գործող իշխանությունները մի քանի անգամ նման հայտարարություններ արել են, հատկապես ֆորսմաժորային իրավիճակում, երբ սկսել են վախենալ Ռուսաստանի կոշտ հակասությունից։

Վերջին շաբաթներին Ռուսաստանից չափազանց կոշտ հայտարարություններ են հնչել Հայաստանի հասցեին, ուստի Փաշինյանի այս դիրքորոշումները կարելի է ուշագրավ համարել՝ արձանագրելով, որ գործող իշխանությունները լուրջ վախեր ունի, որոնք բխում են Կրեմլից։ 

Մարինե Սարգսյան