Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Վարչախումբը ծածուկ պատրաստվել է Սահմանադրություն փոխելուն

Գործող վարչախումբը ողջ թափով պատրաստվում է Սահմանադրությունը փոխելուն, ընդ որում, մինչ իշխանությունները փորձում են տեղեկություններ տարածել, թե նոր Սահմանադրության որևէ նախագիծ գոյություն չունի, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ավելի շուտ դրա մի մասը, վերջին ամիսներին գաղտնի կերպով աշխատել են նոր Սահմանադրության ամբողջական փաթեթի վրա, ընդ որում Փաշինյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել հատկապես Անկախության հռչակագիրը հեռացնելու, Հայ առաքելական եկեղեցու գերակա դիրքը նսեմացնելու, ինչպես նաև նոր խորհրդանիշներին։

Գործող վարչախումբն ամեն ինչ փորձում է անել ոչ միայն Սահմանադրությունը, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդանիշները փոխելու ուղղությամբ։

Ռուսական շրջանակների հետ կապ ունեցող մասնագետները շատ ավելի հաճախ են հանդիպել և քննարկել, նոր Սահմանադրությունը։ Ի դեպ մի քանի անդամներ, որոնք բավականին լուրջ իրավաբաններ են համարվում, նոր Սահմանադրության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից անակնկալի են եկել և չի բացառվում, որ մի քանիսը հրաժարվեն ընդհանրապես այդ հանձնաժողովում աշխատելուց՝ հասկանալով, որ իրականում իշխանությունն իրենց փաստի առաջ է կանգնեցնում խաբելով։

Այդուհանդերձ, իշխանությունը բավականին լուրջ միջոցներ է մտադիր ծախսել նոր Սահմանադրության ընդունման վրա և արդեն իսկ ձևավորում է այսպես կոչված «Այո»-ի շտաբը, որտեղ իշխանությունը լուրջ միջոցներ է ներդնելու, ընդ որում հայտնի է, թե ինչ լոզունգ են ընտրելու «Այո»-ի շտաբում .«Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։ Այս կերպ իշխանությունը փորձում է ահաբեկել հանրությանը և առաջ մղել թուրք-ադրբեջանական նարատիվները։ 

Մարիա Սարատիկյան