Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչի՞ են պատրաստ հանուն իշխանությունը իրենց ձեռքում պահելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Runews24.ru-ն գրում է, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ, և երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը վստահ հաղթանակ է տոնել: Այդ ընտրությունները արտահերթ էին։ Ինչո՞ւ։ Փաստն այն է, որ Ադրբեջանում նախատեսված նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականի ապրիլին, սակայն Ալիևը դրանք տեղափոխել էր 2024 թվականի փետրվար։ Նրա տեսանկյունից, այդ մոտեցմանը նպաստել է երեք գործոն: Առաջինը Ղարաբաղի տարածքի վերջնական անցումն է Բաքվի լիակատար վերահսկողությանը, և այդ համատեքստում «ընտրությունները նշանավորում են մի դարաշրջանի ավարտ և նոր դարաշրջանի սկիզբ»։

Երկրորդը այն է, որ պետության ղեկավարի ընտրությունը ամենակարևոր քաղաքական իրադարձությունն է, և դա պետք է լինի առաջին քվեարկությունը, որը տեղի կունենա հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում։

Երրորդ հերթին՝ Ալիևը Ադրբեջանի «ղեկին» է եղել ավելի քան 20 տարի, և, նրա կարծիքով, այս պահին ընտրությունները բաժանման գիծ են քաշելու այդ ժամանակահատվածի վրա։ Հատկանշական է, որ Ալիևն ու իր ընտանիքը քվեարկել են Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիի ընտրատեղամասում, ինչպես այժմ Ադրբեջանում պաշտոնապես անվանում են նախկին Ստեփանակերտը։

Ալիևը հանրությանը մանրամասն բացահայտել է «երկրում նոր դարաշրջանի» գալու իմաստը։ Նրա խոսքով, նախկինում Ադրբեջանում հիմնական ազգային գաղափարը «տարածքների ազատագրումն» էր, այսինքն՝ Ղարաբաղը, և հիմա երկրին նոր ուղենիշներ են պետք, քանի որ «հին նպատակներով, որոնք արդեն ձեռք են բերվել, չի կարելի մտնել նոր դարաշրջան»։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղի տարածքի անեքսիային ու Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ձևավորմանը։ Ալիևը կարծում է, որ «հասարակության մեջ խաղաղ վիճակ չպետք է լինի»: Սակայն դա, նրա ընկալմամբ, չի նշանակում, որ Հայաստանի հետ նոր պատերազմ է լինելու։ Միևնույն ժամանակ, «ձեռք բերված հաջողություններից հետո հանգստությունը կարող է հանգեցնել որոշակի լճացման», ընդգծել է հանրապետության նախագահը։

Ալիևի հերթական վերընտրվելը 7 տարի ժամկետով որոշակի նշանակություն ունի հարևան Հայաստանի համար: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փաստացի նպաստեց Ալիևի հաղթանակին՝ դուրս գալով ընտրությունների մոնիտորինգից և հայտարարելով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որպեսզի վերացնի Ղարաբաղի նկատմամբ ցանկացած պահանջ: Հայաստանի գործող Սահմանադրությունն ունի հղում 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը վերաբերում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Ղարաբաղի համատեղ որոշմանը՝ վերամիավորման մասին։ Դա հենց այն է, ինչ դուր չի գալիս Բաքվին։ Ալիևի խոսքով, Փաշինյանի կառավարության կողմից Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի հետ խաղաղության հասնելու հիմնական պայմանն է: Եվ Փաշինյանը հիանալի հասկանում է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Բաքվի պահանջներից հրաժարվելը:

«Դա հիմա խնդիր է դարձել։ Դա նշանակում է, որ մենք երբեք խաղաղություն չենք ունենա։ Ավելին, դա նշանակում է, որ մենք հիմա պատերազմ ենք ունենալու»,- ընդգծել է նա։ Սակայն հարց է առաջանում, թե ինչպե՞ս են այդ փոփոխությունները մտցվելու Հայաստանի Սահմանադրության մեջ։ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովի խոսքով, բոլոր փոփոխությունները պետք է արվեն համաժողովրդական կամարտահայտությամբ։ «Սահմանադրության որոշ կետեր կարող են փոփոխվել միայն համապետական հանրաքվեի հիման վրա։ Որպեսզի այդ փոփոխություններն ընդունվեն, պետք է «կողմ» քվեարկի ընտրողների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը»,- նշել է քաղաքագետը։

Այսպիսով, Փաշինյանը պետք է համապետական հանրաքվե անցկացնի Ղարաբաղի հարցով երկրի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Բայց Հայաստանի բնակչությունը կաջակցի՞ այդ փոփոխություններին։ Այսօր դժվար է դա միանշանակ ասել։ Այնուամենայնիվ, Մարկարովը կարծում է, որ «եթե հաշվի առնենք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանի կուսակցության ստացած ձայները, ապա դա բավարար կլինի հանրապետության հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար»։ Հայաստանի իշխող վերնախավի դիրքորոշումը լիովին պարզ է՝ Բաքվին հաճոյանալ նոր պատերազմից խուսափելու և իշխանությունը իրենց ձեռքում պահելու համար։ Հանուն վերջինիս նրանք պատրաստ են համոզել բնակչությանը՝ գնալ հանրաքվեի և «կողմ» քվեարկել փոփոխություններին։ Առայժմ Հայաստանում ամեն ինչ գնում է դեպի դա։

Ավելին, չնայած հանրապետությունում տիրող ծանր իրավիճակին, Փաշինյանը դեռ բավարար աջակցություն ունի Հայաստանի բնակչության կողմից։ Նախագահական ընտրություններում Ալիևի հաջողությունը հիմք է ստեղծում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դրական զարգացման համար, ասել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։ Նրա խոսքով, Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները շատ դրական ուղու վրա են։ «Մասնավորապես, դա այն եզակի երկրներից է հետխորհրդային տարածքում, որտեղ ռուսաց լեզվի ոլորտը պահպանվել է ողջ կրթական համակարգում։ Ընդ որում, դա ինչ-որ տեղ 20 %-ի սահմաններում է, ինչը ավելին է, քան երկրի ռուսալեզու բնակչությունը։ Այսինքն, մանկապարտեզներում, տարրական դպրոցներում, միջնակարգ դպրոցներում և համալսարաններում կարող ես ամբողջ դասընթացը ռուսերենով անցնել»,-պարզաբանել է փորձագետը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում կա ռուս ուղղափառ մեծ սփյուռք, իսկ Ռուսաստանում՝ ուժեղ ադրբեջանական համայնք, և դա նույնպես ուժեղ գործոն է։

«Գումարած՝ լավ բարեկամական հարաբերությունները նախագահներ Ալիևի և Պուտինի միջև»,- ընդգծել է Մարկովը։ Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց ևս մեկ կարևոր գործոնի վրա: «Արևմուտքը հիմա շատ սուր հարձակվում է Ադրբեջանի վրա։ Իսկ ընդհանուր թշնամու առկայությունը լավացնում է երկրների միջև հարաբերությունները»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում