Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը խարխափում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Բրիտանական «Տելեգրաֆ» պարբերականին տված Փաշինյանի հարցազրույցը չափազանց ուշագրավ է հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդպես էլ հստակ չի պատասխանել հարցին՝ «Արդյոք կձերբակալե՞ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի Հայաստան»։

Փետրվարի սկզբին Հայաստանը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին, իսկ Հռոմի ստատուտը վավերացվել էր հոկտեմբերին։ Այն լուրջ խնդիրներ էր հարուցել հայ-ռուսական հարաբերություններում։ Օրերս տված հարցազրույցում էլ Փաշինյանը հայտարարել է, թե ՄՔԴ-ում հետախուզման մեջ գտնվող Վլադիմիր Պուտինի ձերբակալման հարցն իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որն ինքը պետք է քննարկի և որին պետք է արձագանքի։ Պաշտոնական Կրեմլն անմիջապես արձագանքել էր և հստակ հավաստիացումներ պահանջել Երևանից։

Ցանկացած պարագայում Փաշինյանի այս խուսանավումը կարելի է մեկնաբանել մի քանի ուղղությամբ։ Նախ նա փորձում է խարխափել երկու կողմերի միջև, մինչ Արևմուտքը պահանջում է Փաշինյանին հստակ հայտարարել Վլադիմիր Պուտինի ձերբակալության հնարավորության մասին, նա՝ ինքը, որևէ հստակ պատասխան չի տալիս, ընդհակառակը, հայտարարում է, թե իբր Հայաստանն իրավական պետություն է, այդ կերպ պատասխանատվությունը բարդում է իրավապահ մարմինների վրա, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ թողնում է օդում կախված։ Ոստի, բնականաբար, Կրեմլի արձագանքը կարելի է օբյեկտիվ համարել, Կրեմլն էլ հարցը, գնահատելով իրականում քաղաքական, փորձում է հասկանալ վերջապես ինչ մտադրություններ ունեն Հայաստանի իշխանությունները։

Իհարկե, Հայաստանում որևէ մեկի՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի մտքով երբևէ չի էլ կարող անցնել Վլադիմիր Պուտինին ձերբակալել, սակայն հարցն ընդամենը քաղաքական ենթատեքստ ունի և հստակ պատասխանը ցույց էր տալու, թե որ ուղղությամբ է Նիկոլ Փաշինյանը տանում Հայաստանը։ Ըստ էության, Փաշինյանը խուսափել է հստակ պատասխանից։

Արմեն Բարսեղյան