Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առած Փաշինյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կապան-Զանգելան(Կովսական) հատվածում Ադրբեջանի հրաձգությանը․

«Երեկվանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատվածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա ընթացքում ստացվեցին ցավալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Հարությունյան

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան

Գագիկ Վարազդատի Մանուկյան

Արսեն Գագիկի Համբարձումյան։

Տարաբնույթ քննարկումներ կարող են ծավալվել, բայց ինչու՞ պատահեց հարցն ունի նախապատմություն։

Ինչու՞ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում, գյուղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետության տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։

Պատճառն ամենեւին 44-օրյա պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։

Փաստերը հերթով՝

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելու պահին ադբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնվում էին շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Հայտարարության, պետք է մնային այդտեղ։

Բայց 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զորքերին հրամայում են ետ քաշվել այդ տարածքներից։ Ինչու՞։ Պատասխան չկար, ասում էին բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ հետաքննություն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մեկ տարի հետո, միայն 22021 թվականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գրավոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացվել է իր որոշմամբ։

2021 թվականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտեզներով ու տեսանյութերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրությունը կդնեմ հղումում)։

2022 թվականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը այցելել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ (կից տեղադրում եմ լուսանկարը, կարմիր շրջանակում նշված էր 2022 թվականի մարտին ադրբեջանցիների զբաղեցրած դիրքը)։ Իշխանության պատասխա՞նը՝ պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Աննա Գրիգորյանին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ։

Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։ (հղումները մեկնաբանություններում):

Իշխանավորները հասարակությանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղության հանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստություն, երբ նույն հատվածում մեր զինվորը սպանվեց վրանում նույն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացվեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատված ադրբեջանական հենակետի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի հուլիսի 6-ին եղանք Սեյրան Օհանյանի հետ։ Ցավ էր տեսնել անգործության հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործությունն ու անիմաստ արդարացումները։

Ահավորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թե գյուղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։

Հետո պատահեց սարսափելին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղությամբ, զոհեր, կորուստներ, ամեն օր տանիցս դուրս գալիս խոնարհվում եմ այդ նահատակներից մեկին՝ մեր հարեւան 18-ամյա Արմենի հուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։

2022-ի սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ ՈՒ դեռ հուլիսին ՀՀ անբաժան հատվածն այլեւս նրանց վերահսկողության տակ է։

Ներքին Հանդում էինք պատգամավորներով արդեն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից հետո էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ ՈՒ ամեն անգամ միտքս 2020-ի դեկտեմբեր 17-18-ի փաշինյանական որոշմամբ պարտադրված նահանջն է, դրան հաջորդած զոհերը։

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն (իր ասած, իբր խաղաղության) առածը»,- գրել է պատգամավորը։