Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝  

 
Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ.
 
1.     Մի օր
2.     Նոր աղետից հետո
3.     Երբ էլ գնա, իր հետ կտանի նաև Հայաստանը
4.     Երբ էլ գնա, հեռանալուց հետո կթողնի վերականգնման անունակ, անհեռանկար մի կիսապետություն
5.     Կգնա տեսանելի ժամկետներում, առանց արհավիրքների ու պետությունը և հայկական աշխարհը կունենան վերականգնման հնարավորություններ։
 
Ո՞ր դեպքում է հնարավոր 1-4 տարբերակներից մեկը. այսօրվա իներտ ընթացքի, պայքարի այս լրջության, այսօրվա մեխանիզմների, ձևաչափերի, ձևակերպումների, խաղի կանոնների շարունակման դեպքում։ Իրավիճակի ընկալման մեր այսօրվա պատմական անլրջությունը բերելու է այդ սցենարներին։ Պարզ ասած՝ այսօրվա ընթացքը գրեթե երաշխավորում է 1-4 կետերը։
 
Ո՞ր դեպքում հնարավոր կլինի 5-րդ կետը. երբ ձևավորվի պայքարի նոր ձևաչափ, նոր մենեջմենթ՝ նոր ձևակերպումներով, նոր խաղի կանոններով, որոշումների կայացման նոր մեխանիզմով, նոր ասելիքով, որն ինքը կթելադրի օրակարգը և ոչ թե կվազի Նիկոլի քաոտիկ օրակարգի հետևից՝ ինչպես այսօր։ Այդ նոր ձևաչափում պետք է լինեն հանրային գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կուսակցություններից գործիչներ, տարբեր շարժումների, միավորների ներկայացուցիչներ։ Այս միավորը պետք է ունենա հստակ անուն, հասցե, դիմագիծ... Մի խոսքով՝ ամեն-ամեն ինչով պետք է դառնա իրական-շոշափելի այլընտրանք այս իշխանությանը։
 
Ինչպե՞ս ձևավորել նոր ձևաչափը
 
Առաջին 50 հոգուն միավորելն ամենադժվարն է։ Երբ դա անենք, ամիսների ընթացքում շարժումը ներառելու է 1 մլն քաղաքացի։ Պետք է պայմանավորվել խաղի մի քանի կարևոր խաղի կանոնի շուրջ, ձևավորենք պայքարի մենեջմենթ, ու պրոցեսը կգնա։ Պետության կյանքում նոր փուլ սկսելն աշխատանք է, որը պահանջում է միտք, ռեսուրս և մենեջմենթ։ Եթե վերջին երկուսը չկան՝ մի խաբեք ձեզ։
 
Որո՞նք են խաղի հիմնական կանոնները
 
1.     Հասարակության հետ խոսում ենք բացարձակ անկեղծ. չկա խաբել, չկան սուտ խոստումներ, չկա էժան հայրենասիրություն, չկա թանկարժեք պոպուլիզմ։
2.     Շարժման ներսում իրար հետ լինում ենք ազնիվ։ Բացառում ենք ներքին խանդն ու խարդավանքները։ Էն գլխից մերժում ենք ցանկացած դատարկ անձնական ամբիցիա, անձնական շահ։ Նման մարդկանց ի սկզբանե պետք է մոտ չթողնել։
3.     Կազմվում է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման լուրջ ստրատեգիական փաստաթուղթ, զուգահեռ՝ դրա պարզեցված, տեխնոլոգիական գրագետ տարբերակներով-դրույթներով խոսում ենք ժողովրդի հետ՝ բոլոր սոցիալական խավերի, ընտրազանգվածների։ Իրականացվում և հասարակությանը մատուցվում է միասնական գրագետ տեղեկատվական արշավ՝ բոլոր ցավոտ, բարդ, կարևոր հարցերի շուրջ (անվտանգություն, թալան, հարկեր, բանակ,  Արցախ, տրանսպորտ, Ռուսաստան-Արևմուտք, Իրան, Թուրքիա և այլն)։ Դա արվում է բոլոր խողովակներով, ողջ երկրով։ Հասարակությունը պետք է հստակ հասկանա՝ ինչ է լինելու իր հետ, իր ընտանիքի հետ, պետության հետ՝ Նիկոլից հետո։
 
Ինչո՞ւ  պետք է Նիկոլը հեռանա, և գա նոր փուլ
 
Պետությունը կորցրել է իր տրամաբանական կառավարումը։ Երկրի ներսում ու շուրջն անզուսպ քաոս է։ Իշխանությունը ծայրահեղ արժեզրկված է։ Մենք ապրում ենք աղետից աղետ ազատ դրեյֆի մեջ. սա չափազանց վտանգավոր է։ Պետությունը կարիք ունի նոր փուլի, իսկ դա հնարավոր է բացառապես Նիկոլի հեռացումով։
 
Շարունակելի
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ