Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Այսօր ձեր ուղեկիցը կլինի հաջողությունը. փետրվարի 16-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

**Խոյ**. Այսօր ձեր ուղեկիցը կլինի հաջողությունը: Մոտենում է այն իրադարձությունների ժամանակը, որոնք կլինեն ձեզ համար անակնկալ, սակայն նաեւ ձեռնտու եւ հետաքրքրական: Կարող եք այս բարենպաստ ժամանակաշրջանը օգտագործել ձեռնարկչական գործունեության տան գնման գործարքների իրականացման համար:

**Ցուլ**. Հնարավոր է արտասահմանից գործնական հաճելի նորություններ իմանաք: Եթե թարգմանիչ եք, մենեջեր կամ քաղաքագետ ու տարբեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգության մասնագետ, ապա աստղերը ձեր կողմից կլինեն այսօր: Մի հրաժարվեք նախորդիվ պլանավորված ուղեւորություններից, լինեն դրանք գործնական կամ անձնական բնույթի:

**Երկվորյակ**. Այսօր հակված եք ամեն բան խմբագրելու ձեր կյանքում եւ աշխատավայրում եւ բերելու անհրաժեշտ վիճակի: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա եւ շուտով կզգաք կարգավորվածության դրական ազդեցությունը: Գործեք անշտապ, ամեն բան ծանրութեթեւ անելով, այլապես խնդիրների մեջ կհայտնվեք:

**Խեցգետին**. Այսօր դուք հատկապես խոցելի եք: Հնարավոր է սեզոնային հիվանդություններ ձեռք բերեք կամ ունենաք խնդիրներ ստամուքսի, լեղապարկի եւ մարսողության հետ: Հարմար օր է բժշկա-պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցնելու համար: Այսօր խուսափեք յուղոտ սննդից:

**Առյուծ**. Այս օրը խորհրդանշում է թարմացում եւ նորացում: Հատկապես կցանկանաք փոփոխություններ մտցնել մասնագիտական կյանքում եւ տան դասավորության մեջ: Այսօր անակնկալ կերպով կարող է ձեր ֆինանսական վիճակը փոխվել:

**Կույս**. Առողջական խնդիրները կարող են այսօր զգացնել տալ իրենց: Անկայուն կլինի զգացմունքային դաշտը: Այսօր հատկապես հակված կլինեք նյարդային քայլեր անելու: Քինախնդրություն ցուցաբերելու կարիք ամենեւին չկա: Պահպանեք հոգեկան հավասարակշռությունը:

**Կշեռք**. Աշխատանքային առաջխաղացումը կարող է շատ ժամանակ խլել ձեզանից: Նոր հետաքրքրություններ որոնեցեք,որոնք այս պահին կզբաղեցնեն ձեզ: Ապագային նայեցեք լավատեսորեն: Երեկոյան հաճելի կլինի զբոսանքները:

**Կարիճ**. Աստղերը բարեհաճորեն կհետեւեն, թե ինչպես քայլ առ քայլ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Նոր ձեռնարկը, որով դուք զբաղվում եք, կարող է դառնալ բավական լավ եկամտի աղբյուր ձեր համար: Հստակեցրեք ձեր առաջնահերթությունները եւ շարունակեք գործել այդ հունով:

**Աղեղնավոր**.  Հնարավոր է չնախատեսված անհասկացողություն եւ բախումներ առաջանան գործընկերների հետ հարաբերություններում: Բավարարվեք նույնիսկ փոքր եկամտով, քանի որ կտրուկ ֆինանսական բարելավման սպասել այս փուլում պարզապես չարժե:

**Այեղջյուր**. Աստղերն այսօր կօգնեն ձեզ վտանգի պահին եւ ուժ ու վստահություն կհաղորդեն ձեզ: Բարդ իրավիճակներից դուրս գալու համար խնդիրը կարգավորեցեք գաղափարախոսական մակարդակում: Պահպանեցեք հավասարակշռությունը եւ ամեն բան կըկնի իր հունի մեջ կարճ ժամանակ անց:

**Ջրհոս**. Այսօր սովորականից ավելի ակտիվ կլինեք ձեր գործողություններում: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ նոր գիտելիքների յուրացման հետաքրքրություն կառաջանա: Այս փուլում շատ բան կսովորեք, որը անգնահատելի փորձ կդառնա ձեր հետագա ողջ կյանքի համար: Փորձառու վստահելի մարդկանցից կարող եք խորհուրդ հարցնել:

**Ձկներ**. Ամսվա կես է, թեեւ, սակայն կարող են աշխատավայրում փոխատեղումներ սկսվել, ուստիեւ այս օրերին հատկապես կարիք չկա առանձնանալու ընդհանուրից:Եթե ամեն բան լավ դասավորվի, ապա հնարավոր են գումարային նոր մուտքեր: Հաջողության կհասնեք, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ: Կարիք չկա ոչ իրականությունը իդեալականացնելու, ոչ էլ բացասական երանգներն առավել խտացնելու: