Փաշինյանն ասում է՝ հույս չկա, կա՛մ պատերազմ է, կա՛մ ուղղակի կապիտուլացվում ենք․ Աննա Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը անթույլատրելի է, նա փաստացի արձանագրեց, որ խաղաղության դարաշրջանն ավարտված է: Ինքը պետք է լուծումներ առաջարկեր, պետք է բանակցային պրոցեսում մեր շահերն առաջ տաներ, որպեսզի այս իրավիճակում չհայտնվեինք, բայց այսօր գալիս, կանգնում է մեր ժողովրդի առաջ, ասում է՝ հույս չկա, կա՛մ պատերազմ է, կա՛մ ուղղակի կապիտուլացվում ենք Ալիևի առջև։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Դու քանդում ես մեր հիմքերը, բայց Ալիևը քեզ էլի՛ երաշխիք չի տալիս։ Փաստորեն, Փաշինյանն ասում է՝ ժողովու՛րդ, եթե դու չընդունես նոր Սահմանադրություն Ալիևի պատվերով, քո պատճառով հարձակվելու են քեզ վրա։ Այսինքն՝ նորից ժողովրդին դարձնում է մեղավոր հնարավոր պատերազմի դեպքում»։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աիևը խաղաղություն չի ուզում, նրա նպատակը ամեն անգամ մի նոր բան գրավելն է, իսկ այս իշխանությունը ոչիչ չի անում դրա դեմն առնելու, երկիրը պաշտպանելու համար: Պատերազմից երեք տարի անց նույնիսկ չգիտեն, թե ինչ քարտեզներով և ինչ տարբերակով են սահմանազատում անելու»,-ասաց նա։
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի մտադրությանը՝ Գրգորյանն ասաց․ «Եթե փոխեցիր Սահմանադրությունը, Ալիևը հրաժարվելու՞ է միջանցքի գաղափարից, Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պահանջներից մեկն է»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին