Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները․ Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները գրեթե 1.5 տարի իրենց ողջ քաղաքականությունը կառուցում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու և Արևմուտքին մեր տարածք հրավիրելու վրա, ընդ որում՝ լինելով ապիկար և դիլետանտ, նույնիսկ հարկ չեն համարում կարդալ պատմությունը հասկանալու համար Հարավային Կովկասում Ռուսաստանի կենսական շահերը, որոնց համար Ռուսաստանը մի քանի պատերազմ է մղել, այդ թվում Պարսկաստանի, Թուրքիայի, այլ պետություների դեմ, նաև աշխարհաքաղաքական իրողությունները, այնքան, որ նույնիսկ Ռուսաստանից վերջին շաբաթներին պարզ և կտրուկ նախազգուշացումներ են արվում։

Ամենաթարմը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի երեկ «Իզվեստա» թերթին տված հարցազրույցն էր, որտեղ նա կոչ է արել հայկական իշխանություններին կողմնորոշվել նախևառաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների հարցում։ «Պաշտոնական Երևանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- բացեիբաց ասել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ն կարող են կորցնել Հայաստանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից Արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյոք պետք է լքել ՀԱՊԿ-ն, թե՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- պարզ ասել է Գալուզինը, պնդել, որ Արևմուտքը Կովկասոում անելիք չունի։

Միակ երկիրը, որ դեպի Արևմուտք վայրիվերումներ է անում Հայաստանն է, նույնիսկ Վրաստանը, որ տևական ժամանակ տարվել էր արևմտյան հովերով, այսօր արդեն գիտակցաբար մի կողմ է դրել բոլոր հակառուսական հայտարարությունները և փորձում է հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Միայն Ռուսաստանը չէ, որ զգուշացնում է Հայաստանի իշխանությունների նման քաղաքականության վտնգավոր ելևէջների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է, թե գործող իշխանությունները մեղադրում են Ռուսատանին 44-օրյա պատերազմում մեզ չաջակցելու համար, բայց եթե Ռուսաստանը չլիներ, 10 օրից ավելի չէինք դիմանա։ Չբացահայտելով որոշ գաղտնիքներ՝ պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ։ Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր նպատակները և կարող է հակառուսականության դրսևորման դեպքում լուրջ վտանգ ներկայացնել։ Որպես օրինակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է Արցախի հետ կատարվածը, երբ հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց։

«Մենք վտանգի տակ ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը, փաստարկում, որ այսօրվա հիմնական հակառակորդը Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները։