Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Քերոբյանը՝ դաս բոլոր ՔՊ-ականների համար

Հայաստանի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ կատարվողը պետք է դաս լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ներկայացուցիչների, Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաների համար, որոնց թվում է, թե կարող են Փաշինյանին քծնելով շարունակել պաշտոնավարել։

Ընդամենը նախօրեին պաշտոնից ազատված Քերոբյանին երեկ կանչել են քննչական կոմիտե, մի քանի ժամ շարունակ հարցաքննել, ապա և մեղադրանք առաջադրել։ Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հայտարարել է, թե Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ամենայն հավանականությամբ միջնորդությունը կբավարարվի և շուրջ երեք տարուց ավելի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Քերոբյանը կհայտնվի ճաղերի ետևում։ Մինչդեռ ժամանակին հաջողակ գործարար էր և կյանքում շատ ավելիին էր հասել, քան նույնիսկ Փաշինյանը և նրա ցանկացած թիմակից։

Ընդհանրապես, Քերոբյանը հրաշալի օրինակ է, թե ինչպես է Փաշինյանը վարվում սեփական թիմակիցների նկատմամբ՝ չխնայելով ոչ-ոքի։ Նույն այս գործի շրջանակներում, հիշեցնենք, կալանավորել էին Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որին մի քանի օր ճաղերի ետևում պահելուց հետո ազատ արձակեցին՝ նախապես ցուցմունքներ կորզելով հայտնի մի գործարարի դեմ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ Քերոբյանի և այս գործով մյուսների դեմ իրականացվող արշավը մտահոգել է նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներին, որոնք արդեն սկսում են հասկանալ իրենց գլխի գալիքը։

Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը երկարաձգելու, մեկ օր ավելի կառավարելու համար կարող է փուռը տալ յուրաքանչյուր թիմակցի՝ առանց բացառության։ 

Ժաննա Մուրադյան