Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Աստղերը խորհուրդ են տալիս խոստումներ չտալ. փետրվարի 17-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Ձեր առջև բարդ առաջադրանքներ մի դրեք: Հնարավոր է չկարողանաք դրանցից գլուխ հանել: Խնդիրներն առավել հեշտ կլուծվեն, եթե միայնակ չգործեք: Այսօր հաջողության կհասնեք, եթե ակտիվ համագործակցեք գործընկերների հետ:

Անձնական կյանքում հնարավոր են բախումներ մրցակիցների հետ, հնարավոր է ոմանք փորձեն շահագործել ձեզ, նաև սադրանքի ենթարկել:

Ցուլ: Այսօր հոգսերը շատ են: Առավել լարված օր է սպասվում նրանց համար, ովքեր աշխատում են բժշկության ոլորտում: Բոլոր հարցերում ապավինեք սեփական ուժերին, քանզի օգնություն այսօր դժվար թե ստանաք:

Հրաշալի տեսք ունեք և ամենուր հակառակ սեռի ուշադրության կենտրոնում կլինեք: Ձեր և ձեզ շրջապատող մարդկանց տրամադրությունը չփչացնելու համար` զերծ մնացեք ֆինանսական հարցերի քննարկումից:

Երկվորյակ: Այսօր ձեզ համար շատ կարևոր է գործերում ինֆորմացիայի ճշմարտացիությունը: Գործընկերոջ կամ ղեկավարի հետ կարող են խնդիրներ ծագել, հնարավոր է լարված իրավիճակում հայտնվեք: Օրվա երկրորդ կեսին ֆինանսական կոնֆլիկտների հավանականությունը մեծ է:

Եթե այսօր սիրելիին կասկածի կամ խանդի առիթ տաք, ապա հետագայում դժվար թե կարողանաք նրա վստահությանն արժանանալ: Հետևաբար առավել զգոն եղեք և խուսափեք երկակի խաղերից, քանզի դրանք կարող են ճակատագրական լինել:

Խեցգետին: Գործընկերների հետ հարաբերություններում զգալի լուրջ փոփոխություններ կլինեն: Պետք չէ նյարդայնանալ միայն այն պատճառով, որ նրանք ում հետ համագործակցում եք, կթերանան աշխատանքում, կամ կհետաձգեն որոշ նախագծեր:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ առավել զգուշավոր եղեք, հատկապես եթե նրանք ձեր ազգականներն են կամ մոտ ընկերները: Հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի հաջողվի:

Առյուծ: Հրաշալի օր է մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն գործին անմնացորդ նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, այլ նաև անթերի արտաքին տեսքը: Հանգստություն պահպանելու դեպքում կհաղթահարեք բոլոր դժվարություները:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում զգույշ եղեք , այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել և վտանգել ձեր բարի համբավը:

Կույս: Որոշ իրադարձություններ կստիպեն այլ տեսանկյունից նայել խնդիրներին, պարզաբանել գործընկերների հետ հարաբերությունները, կողմնորոշվել սեփական զգացմունքներում: Այսօր կհաջողվի ձերբազատվել այն բոլոր վախերից, որոնք սովորաբար հետ են պահել համարձակ քայլերից ու խանգարել են ձեզ:

Հրաշալի օր է ստեղծագործական աշխատանքի համար: Կարող եք պարզել հարաբերությունները հարազատների, նաև սիրելիի հետ: Էներգիայի պակաս չեք զգա: Նրանք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր ինքնազգացողության թեթևություն կզգան:

Կշեռք: Հնարավորության դեպքում հետաձգեք բարդ և ձանձրալի գործերը: Կենսական ներուժը ցածր է , հոգնածություն կզգաք: Եթե պարտականություններից խուսափել, այնուամենայնիվ, չհաջողվի, ապա փորձեք աջակիցներ գտնել:

Հարազատների ջերմ վերաբերմունքը կուրախացնի ձեզ: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր միայնակ են, այսօր հնարավորություն կունենան գտնել իրենց երկրորդ կեսին, եթե նոր ծանոթություններ հաստատեն և շփման մեջ ակտիվություն ցուցաբերեն:

Կարիճ: Բարենպաստ օր է գործընկերների հետ ակտիվ համագործակցելու, բանակցություներ վարելու համար: Ձեր դրական տրամադրվածությունն այսօր շատ կարևոր է: Աստղեը խորհուրդ են տալիս խոստումներ չտալ, հնարավոր է դժվարանաք կատարել դրանք և անհարմար իրավիճակում հայտնվեք:

Մտերիմների, նաև սիրելիի հետ հարաբերությունները լարված են, վիճաբանություններից խուսափել չի ստացվի: Փորձեք ավելի ներողամիտ ու հանդուրժող լինել: Երեկոն անցկացրեք տանը, հետևեք սննդակարգին:

Աղեղնավոր: Այսօր հաջողությունը կժպտա նրանց, ովքեր հանգստություն կպահպանեն, կցուցաբերեն իրենց մասնագիտական հմտությունները: Էներգիայի մեծ հոսք կզգաք, սակայն կարիք չկա սեփական ուժերից վեր գործեր ձեռնարկել, հակառակ դեպքում կարող եք հիասթափություն ապրել:

Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա: Ավելի համարձակ եղեք և ժամադրություններ նշանակեք: Երեկոն անցկացրեք ընտանիքի անդամների, կամ ընկերերի շրջապատում:

Այծեղջյուր: Կենսական ներուժը բարձր է: Այսօր շատերը ձեր կարիքն ունեն, փորձեք ժամանակ գտնել և աջակցել մտերիմներին: Ձեր մտահաղացումներն ազդեցիկ մարդկանց հավանությանը կարժանանան: Ճիշտ կվարվեք, եթե ուշադրությունը կենտրոնացնեք ընթացիկ նախագծերի վրա, իսկ նոր գործերը փոքր-ինչ հետաձգեք:

Հարազատները ձեր կարիքն ունեն, հնարավոր է նրանց խնդիրներն այսօր շատ ժամանակ խլեն , սակայն փորձեք ճիշտ ժամանակին արձագանքել և ոչ մի դեպքում անտարբեր մի եղեք:

Ջրհոս: Շտապողականությունն այսօր կարող է վնասել ձեզ: Մանրակրկիտ ստուգեք այն աշխատանքը, որը կատարում եք, քանի որ անուղղելի սխալ թույլ տալու հավանականությունը մեծ է: Կարևոր հարցերը քննարկեք օրվա առաջին կեսին:

Ընտանիքի անդամների հետ հնարավոր են տարաձայնություններ աննշան հարցերի շուրջ: Այդ ամենին մեծ նշանակություն տալ, կամ դրանց պատճառով ընկճվել չարժե: Ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի:

Ձկներ: Այսօր չարժե լուրջ հարցերով զբաղվել, նոր նախագծեր քննարկել: Որոշ գործեր կարող եք հանձնարարել այն գործընկերներին, որոնց մասնագիտական պատրաստվածության հարցում կասկածներ չունեք: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեության համար:

Հարազատներն այսօր ուշադրություն և հոգատարություն կպահանջեն: Ձեր նրբանկատությունն այսօր բարձր կգնահատվի: Երեխաների հետ կապված հարցերում զգոն և հետևողական եղեք: