Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Ադրբեջանը պարտադրում է հրաժարվել միջնորդներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ԵԱՀԿ-ին անգործության մեջ և պահանջել վերացնել Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը՝ անվանելով դրանք «անցյալի մնացուկներ»։

Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ կազմակերպության բյուջեն հարկավոր է օգտագործել արդյունավետ։ Ալիևը նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունն «արդեն կարգավորված է»։ Օրեր առաջ էլ՝ իր երդմնակալության արարողությանն Ադրբեջանի նախագահը նշել էր, թե բանակցային գործընթացում Ադրբեջանին և Հայաստանին միջնորդներ պետք չեն։

Մինսկի խումբն Արցախյան առաջին պատերազմից հետո զբաղվում էր ղարաբաղյան կարգավորման գործընթացով, լավ-վատ միակ հարթակն էր, որտեղ բանակցություններ էին ընթանում։ Այսօր, խոսելով միջնորդներից հրաժարվելու, բանակցությունները միայն երկու երկրների միջև անցկացնելու մտադրության մասին, Ալիևը պարզապես Հայաստանին նոր ու վտանգավոր խաղի մեջ է ներքաշում, որտեղ իր դիրքերն առավել քան ուժեղ են։

Մյուս կողմից, պարտադրելով հրաժարվել միջնորդներից՝ Ալիևը վախ ունի, որ իր նպատակներին չի կարողանալու հասնել, այն է՝ պարտադրել բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ի վերջո, Ադրբեջանը շտապում է՝ օր առաջ Հայաստանին խաղաղություն ու զիջումներ պարտադրելու։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. անթաքույց «կզում» է Բաքվի առաջ։

Հարցը միջազգայնացնելու, միջնորդ երեք պետություններին ներգրավելու, սեփական շահերն առաջ մղելու երկչոտ փորձերը հաշիվ չեն։ Փաշինյանական վարչախումբը, սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տարված, չի գիտակցում, որ թշնամու ախորժակը գնալով աճելու է, ձգտելու են Հայաստանին զրկելու ոչ միայն այսօր, այլև հետագայում մանևրելու հնարավորությունից։ Միգուցե, հենց դա էլ գործող վարչախմբի ցանկությունն է՝ զրկել Հայաստանին ապագայից՝ «Ապագա կա» կոչերով։ 

Մարիետա Բարսեղյան