Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Հանրաքվեի դրվող «Սահմանադրությունը» գրեթե պատրաստ է

Գործող վարչախումբը մեծ արագությամբ պատրաստվում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե իրականացնելուն։ Արդարադատության նախարարությունն օրերս սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստ է անցկացրել, որոշել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում կազմակերպել սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այդ քննարկմանը Փաշինյանին ներկայացվելու է հանրությանն առաջարկվելիք Սահմանադրության սևագիր տեքստը, որի վրա աշխատելու չափազանց կարճ ժամանակահատված է տրմադրվելու։

«Քաղաքացիական պայմանագիրը» գրեթե պատրաստել է իր պատկերացրած և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրության նախագիծը, որն էլ փորձելու են անցկացնել, ընդ որում Քաղպայմանագրում արդեն իսկ խոսում են Սահմանադրական հանրաքվեն մայիսի վերջ, հունիսի սկիզբ անցկացնելու հնարավորության մասին, ավելին կատակով նշում, որ կարող են այդ հանրաքվեն անցկացնել հենց հունիսի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Ընդ որում իշխանությունը պատրաստվում է հենց այդ օրն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հասկանալով, որ սահմանադրական փոփոխություններն առանձին անցկացնելու դեպքում մասնակցության տոկոսը չափազանց ցածր է լինելու, իսկ հանրաքվեի ակնհայտ, «ապաշքյարա» կեղծումը կարող է լուրջ խնդիրներ հարուցել իրենց իսկ համար, ուստի և փորձելու են երկուսը մեկում իրականացնել, նախ անհրաժեշտ մասնակցության տոկոս ապահովելու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Փաշինյանն այդ նպատակով նաև քաղտեխնոլոգներ է հրավիրել արտերկրից, որոնք էլ մշակելու են քարոզարշավի ընդհանուր եզրաբանությունը և փորձելու են հանրությանը համոզել, որ ովքեր դեմ կլինեն նոր Սահմանադրությանն ու ՔՊ-ին, կողմ են պատերազմին։ 

Արմեն Գալստյան