Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Փաշինյանի քաղաքականությունը հարուցել է Իրանի դժգոհությունը

Հայաստանի գործող իշխանություններն իրենք են խոստովանում, որ իրենց իսկ քաղաքականության հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել հարևան Իրանի հետ, որը տարածաշրջանում Հայաստանի գրեթե միակ պոտենցիալ դաշնակիցն է և այդ երկրի դիրքորոշումից է առավելապես կախված Սյունիքի գլխին կախված վտանգը հեռացնելու հնարավորությունը։

Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իբր՝ «Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին, բայց սա էլ այն դեպքերից է, որ ամեն ինչ պարզ չէ, մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»։

Ընդամենն օրեր առաջ Թեհրանում ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, թե տարածաշրջանային խնդիրների լուծման պատրվակով օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում Իրանի կողմից չի ողջունվում։ Ըստ էության, իրանցիները ոչ միայն այս անգամ, այլև նախկինում ևս բազմիցս արձանագրել են, որ դեմ են տարածաշրջան Արևմուտքի ներգրավման՝ հայաստանյան փորձերին և խնդիր են տեսնում։

Գործող իշխանություններն, իհարկե փորձում են տարածաշրջան արևմտյան դիտորդների ներգրավվումն ավելացնել։ Չի բացառվում, որ առաջիկայում այդպիսի դիտորդներ հայտնվեն նաև հայ-իրանական սահմանի մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել Թեհրանի և Երևանի հարաբերություններին, ուստի գործող իշխանությունները պետք է կարողանան լրջորեն հարաբերվել Իրանի հետ, ներկայացնել իր դիրքորոշումները տարբեր հարցերում և անպայմանորեն հաշվի առնել նաև իր հարավային, առանցքային հարևանի նկատառումները, մինչդեռ Փաշինյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում ևս Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն ինչ «վարի տալու» պրակտիկան։

Աստղիկ Սարգսյան