Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ Արևմուտքում․ Արշակ Կարապետյան

Տարածաշրջանում միջազգային իրավիճակը գնալով ավելի վատթարանում է, ընդհուպ մոտենալով թեժացման և ռազմական էսկալացիայի։ 

Հայաստանի շուրջ գրեթե բոլոր երկրներում խիստ լարվածություն է նկատվում։ Իրավիճակն այս պահին հատկապես թեժ է արաբաիսրայելյան հակամարտության գոտում, որտեղ Իսրայելը շարունակում է իր պատժիչ գործողությունները հարյուրհազարավոր պաղեստինցիների նկատմամբ, իսկ Արևմուտքը մի կողմից քննադատում է Իսրայելին, մյուս կողմից աջակցում այդ երկրի քաղաքականությանը։ Իրավիճակը թեժ է նաև Հարավային Կովկասում։

Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում են ռազմական էսկալացիայի Հայաստանի դեմ, ընդ որում նրանք շատ վաղուց կանեին իրենց ինտերվենցիան, եթե Ռուսաստանը մեղմորեն չկանխեր։

Այդուհանդերձ, Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևի հանդիպումները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա վկայում են, որ նույնիսկ Արևմուտքը առանձնապես շահագրգռություն չունի, ընդհակառակը փորձելու են Հայաստանին մանրադրամ դարձնել իրենց շահերի համար, հակառուսական և Ռուսաստանին մեր տարածաշրջանից հանելու նպատակով, պատրաստ են գնալ ցանկացած էսկալացիայի։ Մյունխենի անվտանգության համաժողովն իսկապես ցույց տվեց աշխարհում անվտանգային լրջագույն խնդիրների մասին։ Ալիևը Մյունխենից անմիջապես մեկնել է Անկարա, հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Համատեղ ասուլիսից հետո, Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը և 5 ամիս առաջ անցկացված «հակաահաբեկչական» գործողությունը վկայում են, որ ադրբեջանական բանակը լիովին համապատասխանում է թուրքական մոդելին։ Ադրբեջանի նախագահի այս և արած մյուս հայտարարություները, ինչպես նաև Էրդողանի խրոխտ կեցվածքը վկայում են, որ Թուրքիան կրկին ստանձնել է Ադրբեջանի «շեֆությունը» և պարտադրել ենթարկվել իր կամքին։ Ավելին Թուրքիայի նախագահը հստակ ակնարկել է, որ հենց ինքն է կազմակերպել և իրականացրել 44-օրյա պատերազմը և Հայաստանի ու Արցախի դեմ հետագա բոլոր գործողությունները։ Իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում ակնարկել է նաև պանթուրքիզմի գաղափարն իրագործելու նպատակների մասին։ 

Այդ ամենը Թուրքիան և Ադրբեջանը չեն  կարող իրականացնել, քանի որ տարածաշրջանում նրանց զսպում է Ռուսաստանի ներկայությունը։ Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որը նորանոր խնդիրներ ու արհավիրքներ է հարուցում Հայաստանի Հանրապետության համար։ Փորձելով հայտնվել Արևմուտքի թևի տակ՝ փաշինյանական իշխանությունն այդպես էլ չի կարողանում, կամ չի ցանկանում դասեր քաղել պատմությունից։ Գրեթե նույնական իրավիճակ է ստեղծվել ինչ 1915 թվականին ցեղասպանությունից առաջ։

Դեռևս 19-րդ դարավերջին Բեռլինի կոնգրեսում կաթողիկոս Խրիմյան Հայրիկը խոսում էր թղթե շերեփի մասին՝ նշելով, թե Արևմուտքը չի աջակցում հայ ժողովրդի արդար դատին։ Այսօր էլ համեմատականներ  տանելով կարելի է հստակ արձանագրել, որ մեր պետության վարած քաղաքականությունը առնվազն միամիտ և վտանգավոր է։ Միևնույն ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են նաև խնդիրներ հարուցել Իրանի հետ հարաբերություններում։ 

Օրեր առաջ Թեհրանում ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին հայտարարում էր, որ անվտանգություն ապահովելու նկատառումներով այլ երկրների մուտքը տարածաշրջան անընդունելի են համարում։ Նույնիսկ այս նախազգուշացումից հետո Փաշինյանը շարունակում է իր քաղաքականությունը։ Անգամ Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Իրանի հետ խորը պատմական հարաբերություններ կան, սակայն կան նաև խնդիրներ, Իրանը խանդով է վերաբերվում այլ երկրներում, հատկապես Արևմուտքում անվտանգություն փնտրելու Հայաստանի ջանքերին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե Արևմուտքում, այլ հենց իր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների սերտացման մեջ։ Կարապետյանը նաև ակնարկել էր, որ Հայաստանը պետք է դաշինք կնքի Մոսկվայի և Թեհրանի հետ, և միայն այդ կերպ է հնարավոր պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ 

Ըստ երևույթին գործող իշխանությունները լսելով Կարապետյանին անում են լիովին հակառակը։