Եթե ԱՄՆ-ն նոր օգնություն չհատկացնի, Ուկրաինայի զինված ուժերը պետք է որոշեն, թե որ քաղաքները կարող են պահել իրենց ունեցած ռեսուրսներով. Պենտագոն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առանց ԱՄՆ-ի նոր ռազմական օգնության, Ուկրաինայի զինված ուժերը պետք է որոշեն, թե որ քաղաքները կարող են պահել իրենց ունեցած ռեսուրսներով։ Այս կարծիքը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Եթե հավելյալ ֆինանսավորման (Ուկրաինային ռազմական օգնություն - Խմբ.) խնդրանքը չհաստատվի (ԱՄՆ Կոնգրեսի կողմից - Խմբ.), Ուկրաինան պետք է ընտրություն և որոշում կայացնի, թե որ քաղաքները կարող է պահել իր ունեցած ռեսուրսներով և նրանով, ինչը կշարունակեն ուղարկել գործընկերները»,- ասել է Պենտագոնի խոսնակը։
«Ես չեմ կարող կանխատեսել, դրանք կլինեն Ուկրաինայի որոշումները, որոնց մասին նրանք կարող են խոսել: Այժմ նրանց կյանքի և երկրի համար չափազանց կարևոր պայքար է ընթանում, ուստի մեզ անհապաղ ֆինանսավորում է անհրաժեշտ: Սա ահազանգ է, որը հնչում է հոկտեմբերից»,- ընդգծել է Պենտագոնի խոսնակը:
Միևնույն ժամանակ, նա «ռազմավարական» է անվանել ուկրաինական զինված ուժերի նահանջը Ավդեևվկայից, որն իրականացվել է հրետանու և արկերի խնայման նպատակով, քանի որ Ուկրաինան այժմ դրանց խիստ պակաս է զգում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի