Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները կան․ Ստեֆանո Տոմատ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը տպավորիչ է համարում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։
Այս մասին նա ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանը և հավելել, որ հպարտանում է այն աշխատանքով, որը կատարվել է այս մեկ տարվա ընթացքում։
«Վստահ եմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր նպաստ է բերում Հայաստանին և տարածաշրջանին, ինչը խորհրդանշում է Եվրամիության ներգրավումը հանուն խաղաղության և կայունության։
Վերջին տարվա ընթացքում սահմանային միջադեպերի քանակը նվազել է, որից կարելի է եզրակացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այդ դրական զարգացման մեջ իր նպաստն ունեցել է։ Բայց դեռևս մնում են մարտահրավերները։
Վերջերս տեղի ունեցած ապատեղեկատվության արշավները ԵՄ դիտորդական առաքելության դեմ ընդգծում են այն դժվարին միջավայրը, որում ԵՄ առաքելությունը գործում է։ Եվ այս իմաստով ուզում եմ հաստատել մեր երախտագիտության խոսքերը ԵՄ անդամ երկրներին իրենց ցուցաբերած օժանդակության համար առաքելությանը»,- ասել է Տոմատը՝ ընդգծելով՝ Եմ դիտորդական առաքելությունը կոչված է վստահություն կառուցելու և ագրեսիվ միտումներ չունի։
Նրա խոսքով՝ ներկայում ավելացվում է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի քանակը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին