Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախը, նկատենք, և հուշարձանագետները թույլ չեն տա վրիպել, Արևելյան Հայաստանի ամենից հուշարձանառատ աշխարհն է կամ, ցավոք, էր: Լինի Դադիվանքը, լինի Ամարասը, որտեղ, ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցն է հիմնել կամ առաջիններից մեկը այնտեղ է դպրոց հիմնել: Լինի Գանձասարը, լինի Ղազանչեցոցը, լինեն բազմաթիվ մատուռները, կամուրջները և այլն, և այսպես շարունակ: Օր չի անցնում, որ լրահոսում մի տեղեկություն չշրջանառվի այն մասին, որ ադրբեջանական հրոսակը ջարդել է, վնասել է, պղծել է այս կամ այն հուշարձանը: Առայժմ հիմնականում Արցախյան ազատամարտի հերոսների, հայ գործիչներին նվիրված արձանների, հուշաքարերի մասին են տեղեկությունները, բայց մենք չգիտենք ու չենք էլ կարող իմանալ, թե ինչ վիճակ է, օրինակ՝ նույն Դադիվանքում ու Գանձասարում: Էլ չենք խոսում Ծիծեռնավանքի կամ Բերձորի տարածքում եղած հայկական պատմամշակութային հուշարձանների մասին:

Փաշինյանի՝ արդեն 6 տարին լրող իշխանավարման ցցուն հետևանքներից մեկը Արցախի ամբողջական կորուստն է: Բայց մի փոքր այլ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել: Օրերս ֆեյսբուքյան լրահոսում առանձնացավ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի մի հրապարակում: Մասնավորապես, առաջարկվում է «վիրտուալ զբոսանք Գանձասարում՝ Արցախի ամենակարևոր վանական համալիրներից մեկում»: Այդ «վիրտուալ զբոսանքը» կենտրոնի՝ «Հայկական մշակութային ժառանգության վայրերի պահպանման» նախաձեռնության շրջանակում է ստեղծվել, եռաչափ սկանավորման միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ մասնագետները և թվային տեխնոլոգիաների մեջ հմտացող պատանիներն ու աղջիկներն ահռելի աշխատանք են կատարել: Դա այնքան էլ դյուրին բան չէ, որքան կարող է թվալ «վիրտուալ զբոսնելիս»: Եվ արդյունքն էլ, ինչ խոսք, տպավորիչ է: Բայց խոսքն այս դեպքում կատարած իսկապես շնորհակալ աշխատանքի մասին է:

Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք երազանքների, ապա՝ վիրտուալության աշխարհում: Վիրտուալ զբոսանքը որոշակի իմաստով խաբկանք է: Տվյալ դեպքում նաև թույլ մխիթարանք: Մեծ հաշվով, ի՞նչ է ստացվում: Իսկ մեծ հաշվով, ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ազատագրված ու Մայր Հայաստանին վերամիավորված էր, որ բոլոր հայերս հնարավորություն ունեինք ոչ վիրտուալ, այլ իրականում զբոսնել Գանձասարում, Ամարասում, Դադիվանքում, Ծիծեռնավանքում, Հադրութում ու Շուշիում, Մարտակերտում ու Կովսականում, որ կարող էինք այցելել Տիգրանակերտ...

Իսկ հիմա... Իսկ հիմա մեզ մնացել է վիրտուալ զբոսանքը: Հա, մեկ էլ... երևի նոր երգերը: Ազգային երգերը: Արդեն Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ստեփանակերտի ու Շուշիի մասին: Կրկնենք, լավ ու կարգին գործ են արել թումոցիները: Մնում է հասկանանք՝ ոնց անենք, որ վիրտուալության սահմաններն անընդհատ չմեծանան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում