Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Նստիր երկու աթոռի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

360tv.ru-ն ««Նստիր երկու աթոռի վրա». որոշել են Հայաստանից երկրորդ Ուկրաինա սարքել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները սեփական երկրից ստեղծում են երկրորդ Ուկրաինա, նման կարծիք է հայտնել «Մորդորի ձայնը» տելեգրամյան ալիքի հեղինակը՝ քննարկեով այդ հարցը «360tv»-ի սյունակում:

Նիկոլ Փաշինյանը վաղուց է դարձել «բազմաուղղված», պարզ ասած՝ փորձում է նստել երկու աթոռի վրա, և Մյունխենի անվտանգության համաժողովը դարձավ հաղթանակ նրա այդ դժվարին գործում։ Միայն տեսեք նրա հայտարարությունը, թե, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ուկրաինական հարցում Երևանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Իսկ ընդհանրապես, նա հանդես է գալիս Ուկրաինայի 1991 թվականի սահմաններին վերադարձի օգտին։ Եվ Նիկոլ Փաշինյանը բավականին հետևողական է: Նա արդեն հաջողությամբ իրականացրել է Ադրբեջանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու օպերացիան, և այդ հարցում բավականին փորձ ունի։ Նրան բոլորովին չի հետաքրքրում այն, որ նման «վերադարձների» գինը մարդկային կյանքեր են, արյուն, փախստականներ, կոտրված ճակատագրեր։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է էլ ավելի հեռուն գնալ, և թվում է, թե նա կհրաժարվի նույնիսկ բուն Հայաստանի մի մասից։

Հաշվի առնելով այդ երկրների բանակների հզորության հսկայական տարբերությունը՝ միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը պարզապես միջանցք ստեղծի դեպի Նախիջևան, և Հայաստանը կորցնի արդեն իր պաշտոնապես ճանաչված տարածքի մի մասը։ Եվ դրա հետ մեկտեղ հայկական բանակը չի հզորացվում։ Փաշինյանը նախկինում զբաղված էր նրա ոչնչացմամբ, բայց, կարծես թե, կատաղության մեջ է ընկել ու հիմա ուզում է ամբողջությամբ ավարտին հասցնել գործը, և դա հատկապես ֆրանսիական զենքի գնումների օգնությամբ։ Հայաստանն արդեն Ֆրանսիայից գնել է պատերազմի համար բացարձակապես ոչ պիտանի զրահատեխնիկա, իսկ այժմ պատրաստվում է գնել ֆրանսիական ՀՕՊ համակարգեր։ Հասկանալի է, որ հիմնական նպատակը Ռուսաստանին հնարավորինս վնաս տալու ցանկությունն է, և նա պատրաստ է դա անել նույնիսկ իր երկրի անվտանգության ու ամբողջականության գնով։

Իրականում Հայաստանի բազմավեկտոր մոտեցումը թեքվում է դեպի Արևմուտք, Հայաստանը սաբոտաժ է անում ՀԱՊԿ-ին և շուտով կարող է ընդհանրապես դուրս գալ այդ պայմանագրից։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանին կանաչ լույս կտրվի դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար, և դրան նույնիսկ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների առկայությունը խոչընդոտ չի լինի։

Եվ այստեղ միայն մի բան է հետաքրքիր. ե՞րբ շարքային հայերը կհասկանան, որ իրենց երկրից ուղղակի ստեղծվում է երկրորդ Ուկրաինա։ Միայն թե շատ ավելի թույլ, թշվառ և ոչ պիտանի որևէ մեկի համար: Դե, բացի Թուրքիայից, գուցե։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում