Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ԵՄ-ն և Հայաստանի իշխանությունները նոր հակառուսական նարատիվ են հորինել

Նախօրեին լրացել է մեկ տարին, ինչ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն է գործում։ Երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, ապա և դիտորդական առաքելության ղեկավարի ու Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունները փաստում են Կրեմլի այն մտահոգությունները, որ դիտորդները Հայաստանում առավելապես զբաղված են հակառուսական տրամադրություններ տարածելով և Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելով։

Մասնավորապես, անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի տարածքում Ադրբեջանի վերջին ագրեսիային, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ հատվածում հասանելիություն չի ունեցել։ Այդ տարածքում ներկայություն ունեն Ռուսաստանի սահմանապահները, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել Ադրբեջանի ագրեսիան։

Նույն հայտարարությամբ հանդես է եկել նաև քաղաքացիական առաքելության ղեկավար Ռիտերը՝ նշելով, թե իրենց առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության ներքո է։ «Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ հասնելու համար»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե ո՞րն է ԵՄ դիտորդների մուտքը խոչընդոտելու հիմնավորումը, նա հորդորել է հարցնել ռուսական կողմին։

Արմինե Խաչիկյան