Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Ֆրանս-հայկական շոուն և Ռուսաստանի նյարդայնությունը

Այսօր Հայաստան է ժամանում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն, որն իր հետ, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, նաև որոշակի սպառազինություն է բերելու։

Անցած տարվա հոկտեմբերին կնքված հայ-ֆրանսիական համաձայնագրից հետո Ֆրանսիան պարտավորվել էր Հայաստանին ռադարներ, զենիթահրթիռային համալիրներ և այլ սպառազինութուն ուղարկել։ Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստան է ուղարկվել «Բաստիոն» զրահամեքենաներ, այժմ էլ ուղարկում են համապատասխան «ՋԻ ԷՄ 200» ռադարները։

Ընդհանրապես հայ-ֆրանսիական համագործակցությունն ավելի շատ շոուի է նմանվում, քան իրական ռազմական օգնության։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ֆրանսիական սպառազինությունը հայկական բանակի ներկայիս ունեցած սպառազինության հետ առանձնապես չի կարող համադրվել։ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանող սպառազինության դիմաց Հայաստանում ռուսական կամ խորհրդային արտադրության զինատեսակներ են, ուստի և դժվար թե Ֆրանսիան Հայաստան ուղարկեր գերճշգրիտ և լուրջ տեխնոլոգիաներ, ավելի շատ այնպիսի տեխնիկա, որը հնչեղ անուն կունենար, սակայն չի կարողանա իրականում օգնել Հայաստանին ամրապնդելու իր պաշտպանողունակությունը։

Միևնույն ժամանակ «կարմիր հագուստի և ցլերի» մասին հայտարարող փաշինյանական վարչախումբն այս քայլերով շարունակում է գրգռել Ռուսաստանին, իսկ արևմտյան մեդիան և քաղաքական շրջանակները Հայաստանը որպես հակառուսական նոր պլացդարմ են ընկալում և փորձում են փաշինյանական իշխանությանը ձգել իրենց կողմը՝ չմտածելով դրա հնարավոր հետևանքների մասին Հայաստանի համար, մինչդեռ հետևանքների մասին պետք է ոչ թե Արևմուտքը մտածեր, այլ Հայաստանի գործող իշխանությունները, որոնք էլ հակառուսական քարոզ են առաջ մղում։

Բնականաբար, պատահական չէ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկ արած հայտարարությունը, որը թեև վերաբերում էր Ուկրաինային, սակայն կարելի է նաև պրոյեկտել Հայաստանի և հարևան այլ երկրների վրա։ Մեդվեդևը հայտարարել է, թե Կիևը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի հետ ընդհանուր պետությունում նորմալ կյանքի, կամ անվերջ պատերազմի միջև, ուստի և Հայաստանի գործող իշխանություններն այդ զգուշացումը պետք է ընդունեն նաև իրենց հասցեին, ի գիտություն վերցնեն այն։ 

Նոնա Բարսեղյան