Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Փորձեք լինել իրազեկված և մյուս ընտրություններին իշխանությունից հեռացրեք ներկա հակահայ, հակաժողովրդական, հակաաշխատավորական խունտային. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյայն իր էջում գրում է. 

Մարտունեցիների հարկը։ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես եղանք մարտունեցի արտագնա աշխատավորների սոցիալական ընդվզմանը,որն ավարտվեց գոռոցներով,անիմաստ մեղադրանքներով եվ մի երկու ժամ ճանապարհը փակելու բեմադրությամբ։Հատկապես ծիծաղելի էր ,բա թէ մենք քաղաքական պահանջ չունենք թեզը։

Ընդվզմանը նախորդել էր ՀՀ ՊԵԿ կողմից արտագնա աշխատավորների հարկային պարտավորությունների հաշվարկումը եվ վճարման պահանջը։Ինչն էր պատճառը?:Փորձենք առավելագույն համառոտ կերպով բացատրել իրավիճակը։ՌԴ տարածքում բանկային հատուցում,աշխատավարձ ստացած խոպանչիների տվյալները ՌԴ հարկային մարմինների կողմից ռեեստրի ձևով փոխանցվել էին էին ՀՀ ՊԵԿ -ին եվ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումը հաշվարկել էր ՌԴ -ում հարկի 13 տոկոսադրույքի եվ ՀՀ եկամտահարկի գործող դրույքի տարբերությունը եվ համապատասխան գործառույթ սկսել չվճարված հարկի գումարը գանձելու ուղղությամբ։Ֆորմալ իմաստով ՀՀ ՊԵԿ դիրքորոշումը տեղավորվում է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների մեջ,բայց դա չի նշանակում,որ կարելի էր ցինիկ պատասխաններ եվ էլ ավելի գարշելի որակումներ լսել ՀՀ ՊԵԿ ղեկավարի եվ առավել ևս ՀՀ կառավարության իբր ղեկավարի կողմից։

Մասնավորապես ՀՀ ՊԵԿ ղեկավարը նուրբ ցինիզմով նշեց,որ իրեն հասկանալի չէ խոպանչիների էմոցիոնալ գնահատականը եվ ընդվզումը,իսկ վարչապետ կոչեցյալը այսօր կառավարության նիստ (բիսեդկա) տաղավարում անընդունելի ցինիկ ժպիտներով,թեմայի մասին զրո գիտելիքներով մեղադրական ճառ կարդաց,որի ընթացքում ՀՀ աշխատավոր քաղաքացիներին հորդորեց չօգտվել երկրի ճանապարհներից,հնձել ճանապարհի մերձակայքի եղեգնուտները։Ինչումն է կողմերի մեղքը։

1.Խոպանչի մարտունեցիների մեղքը օրենքներ չիմանալն է եվ վստահությունը,որ ՌԴ տարածքում բանկային աշխատավարձ ստանալու պարագայում իրենք չեն ունենալու հարկային խնդիրներ ,քանի որ գործատուն կատարել է աղբյուրի մոտ հարկային բազայի հաշվառումը եվ որպես հարկային գործակալ պահել եվ ՌԴ բյուջե է կատարել հարկային վճարումները։Իմիջայլոց առանց գրանցման,կանխիկով գումարը ստացող խոպանչիները փաստացի հայտնվել են ավելի շահավետ վիճակում։

2.հհ կառավարության ղեկավար կոչեցյալը եվ նրա թիմակից ՊԵԿ ղեկավարը փորձում են հենվել մի օրենսդրական ակտի վրա,որը ընդունվել է դեռ նախկինների օրոք'2016 թվականին,այսինքն իմանում էին խոպանչի աշխատավորների վրա լարված թակարդի մասին եվ լռում էին:
2.եկամտային հարկի պահանջները գործել են սկսած 2016 թվականից,բայց տարիներ շարունակ հարցի վրա չեն դարձրել ուշադրություն,ընդ որում վերջին երեք տարիներին ևս այդ ուղղությամբ ոչինչ չի կատարվել։Ակնհայտ է,որ եղել է քաղաքական որոշում,թեման անուշադրության մատնելու մասով։

3.Տարիներ շարունակ իշխանությունները չեն իրականացրել իրազեկում թեմայի դրույթների մասին,որը վկայում է,որ գործ ունենք մարդը տուգանքի մատերիալ է ձեւակերպման սյզբունքի հետ։

4.Որքանով է իրավաչափ,առանց ապացույցների,առանց վարչական իրավախախտման քննության,առանց դատարանի վճիռների մարդկանց հորդորել չօգտվել ՀՀ ճանապարհներից,կամ կառուցել սեփականը?

5.Կառավարությունը հենվում է եկամտահարկի կիրառման դրույթի վրա,որտեղ մարդու կենսական շահերի կենտրոն համարվում է նրա տունը,նույնիսկ 183 օր երկրից բացակայելու պարագայում։Փաստացի ունենք օրենսդրական կարգավորում,որ ՌԴ տուն եվ ընտանիքի անդամ ունեցող անձը կարող էր չհամարվել եկամտահարկի պարտավորությունների կրող։

6.Կառավարության անմիտ ղեկավարը չգիտի եվ չի էլ կարող հասկանալ,որ որոշակի իմաստով լուրջ հակասություն կա այլ երկրում եվ ՀՀ հարկերի վճարման սկզբունքների միջև,եվ դրույքների տարբերությամբ պայմանավորված միայն դրական տարբերության զուգահեռ կարող է եվ պետք է լիներ բացասական տարբերության փոխհատուցումը ՀՀ բյուջեից։Այսինքն ,եթե խոպանչի աշխատավորը որեւէ երկրում վճարեր քառասուն տոկոս եկամտահարկ,ապա նա իրավունք կունենար ՀՀ բյուջեից ետ պահանջել իր կողմից վճարված քառասուն տոկոսի եվ ՀՀ գործող դրույքի տարբերությունը?։

Իհարկե կարելի է անվերջ զվարճանալ երկիրը ղեկավարող անմտության վրա,մասնագիտական որակների բացակայության վրա,բայց դա երբեք չի կարող դառնալ աշխատավորներին մեղադրելու,ձեռք առնելու,պիտակավորելու համար։Որպես վերջաբան։Հարգելի աշխատավորներ,փորձեք լինել իրազեկված եվ մյուս ընտրություններին իշխանությունից հեռացրեք ներկա հակահայ,հակաժողովրդական,հակաաշխատավորական խունտային։