Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Մութ սենյակում սև կատու փնտրելիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր իրականությանը բնորոշ երևույթներից մեկն էլ դավադրապաշտական տեսությունների տարածումն է։ Այս երևույթը բնորոշ է բոլոր երկրներին, բայց Հայաստանն առանձնահատուկ է, քանի որ մեր հասարակությունն այս առումով առավել խոցելի է։ Մարդիկ շատ հաճախ ամեն մի երևույթի համատեքստում ինչ-որ հետին նպատակներ կարող են տեսնել՝ արդյունքում ընկնելով տարբեր միֆերի կամ չճշտված տեղեկությունների գիրկը։

Նույնիսկ այն դեպքում, երբ փաստերի հիման վրա ներկայացվում է իրականությունը, քաղաքացիների որոշ հատվածը շարունակում է հավատալ ինչ-որ դավադրապաշտական տեսությունների։ Առավել ցավալին այն է, որ նման տեսությունների տուրք են տալիս նույնիսկ նրանք, որոնք, թվում է, գրագետ են, կիրթ, պետք է որ հասկանալու հետ խնդիրներ չունենան:

Իհարկե, վտանգի զգացողությունը կամ զգոն լինելը վատ բան չէ, նույնիսկ անհրաժեշտ է Հայաստանի պարագայում։ Բայց անհանգստացնողն այն է, որ բավական է՝ ինչ-որ մեկը քնից զարթնելով նշի կամ համացանցում գրի, թե տեղի ունեցողի հետևում «թուրքեր ու ադրբեջանցիներ են», անմիջապես հանրության որոշակի շրջանակներ ընկնում են այդ տեղեկատվական թակարդը։

Նման իրավիճակի բախվեցինք նաև Bank of Georgia-ի կողմից Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Ամերիաբանկը» գնելու գործարքի հետ կապված։ Առանց կոնկրետ իրողությունների ու փաստական տվյալների մեջ խորանալու՝ սկսեցին այս գործարքի հետ կապված տարբեր ասեկոսեներ տարածվել։ Բայց եթե այս գործարքի հիմքում որևէ ռիսկ լիներ, ապա դժվար թե ԿԲ-ն համաձայնություն տար դրան, ինչպես եղել է շատ դեպքերում։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ընդգծում է, որ «Ամերիաբանկի» հետ գործարքը թափանցիկ է, և անհանգստանալու կարիք ուղղակի չկա։ Ֆինանսաբանկային ոլորտի մյուս փորձագետները ևս նշում են, որ մութ անկյուններ փնտրել պետք չէ, քանի որ Bank of Georgia Group-ը Լոնդոնի ֆինանսական բորսայում ցուցակված ընկերություն է, որի բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի կազմակերպություններ են։ Ընդ որում, այս հանգամանքն առավելություն է նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսանկյունից, քանի որ Հայաստանում չկա որևէ բանկ, որը գրանցված կլինի Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ բանկային խմբին վերաբերող ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ բաժնետերերի մասին, կարելի է գտնել ինչպես իրենց կայքում, այնպես էլ Լոնդոնի բորսայի։

Իսկ խոշոր ընկերության բաժնետերերի քանակը կարող է հասնել հազարների, նույնիսկ միլիոնների, քանի որ յուրաքանչյուր ներդրող կարող է բորսայից բաժնետոմսեր գնել կամ վաճառել։ Անգամ առցանց ներդրումային հարթակների միջոցով է հնարավոր նման գործարքներ իրականացնել։ Բայց նույնիսկ այս պարագայում, ինչպես նկատում են փորձագետները, ընկերության կորպորատիվ կառավարման ստանդարտներով ու օրենսդրությամբ բաժնետերերի իրավունքները հստակ տարանջատված են ընկերության կառավարիչների լիազորություններից ու հաճախորդների շահերից։ Այսինքն, բաժնետերերը չեն կարող հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում