Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Սա է այն քաղցկեղը, որը քայքայում է երկիրը, եվ դրա պատճառը երկրի կառավարման կուսակցական, թայֆայական մոդելն է. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Հարգելի հայրենակիցներ: Համառոտ կերպով անդրադառնալու ենք կառավարչական այն քաղցկեղին, որը բնորոշ է Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների բնագավառում մասնագիտական գիտելիքներ չունենալու փաստին եվ այն իրականությանը,երբ դրան գումարվում է ոտքի վրա որոշումներ կայացնելու գավառական անմիտ վճռականությունը։ Նման սինթեզը, որպես կանոն, դատապարտված է տնտեսության մեջ ,իսկ հեղինակները, կատարողները շատ արագ հայտնվում են կոտրած տաշտակի առջև։

Երեկ երկրի կառավարչական վերնախավը գնացել էր հանդիպման քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների հետ։ Հանդիպման թամադան իր հետ բերման էր ենթարկել 30-40 հոգի փոխ վարչապետներ, նախարարներ, բազմաթիվ հայտնի կամ անհայտ քպ-կան անձանց ,որոնցից և ոչ մեկը քաղաքացիական ավիացիայի հետ ոչ մի կապ չուներ եվ պարզապես հոգեհանգստի մասնակցի դեմքով շարվել էին սեղանի շուրջ։Անհասկանալի տոկոսներ արտաբերող ,շիկնած,համարյա շնչազուրկ մի մասնագետ պաշտոնյայից հետո,երկրի առաջին պաշտոնյան տվեց մի շատ կարևոր հարց։Նոր բերված Բոինգով բեռ տեղափոխել եք?)) Իմիջայլոց հարցումը կատարվում էր զարմանալի խորաթափանց հայացքով,հզոր տնտեսվարողի գլխի յուրօրինակ շարժումներով,կեռանման հոնքերի թեքությամբ եվ մեզ բոլորին ծանոթ ձայնային ֆալցետով։

Իհարկե, մեր օրերի խոշոր ղեկավարի խստապահանջ աչքերի ոլորոցի տակ, հանդիպումը վերածվում է անգրագետի և քիչ թե շատ մասնագետների բիսեդկայի զրույցի, որի ընթացքում չեն քննարկվում նոր բերված ինքնաթիռի համար անհրաժեշտ մասնագիտական ցուցանիշերը,այդ թվում'

1.վազքուղու շահագործման հնարավորությունները

2.վառելիքի ներկրման աղբյուրները

3.քսայուղերի,վառելիքի մատակարարումը

4.Կոմերցիոն բեռ կրելու տեխպայմանը

5.ինքնաթիռի տարիքը

6.վերանորոգման վերջին գրանցված ամսաթիվը

7.լիզինգի պայմանները

8.ապահովագրության եղանակը, վճարումները

9.նախատեսվող բեռնային ուղղությունները,դրանց դինամիկան

10.անձնակազմի կոմպլեկտավորման,դրանց ուսուցման խնդիրները

Եվ էլի բազմաթիվ հարցեր,որոնք չտրվեցին եվ չստացան լուծումներ։

Այ սա է այն քաղցկեղը,որը քայքայում է երկիրը, եվ դրա պատճառը երկրի կառավարման կուսակցական ,թայֆայական մոդելն է,որն ապահովում է մեր հետամնացության հարատևությունը։