Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Փաշինյանական հերթական ավանտյուրան

Հայաստանի իշխանությունները հերթական ավանտյուրան են նախաձեռնել, որը կարող է չափազանց թանկ և ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ուկրաինական լրատվամիջոցները տարածել, իսկ Հայաստանի սորոսական նրանց գործընկերները շարունակել են տեղեկությունների տարածումը, թե մարտի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը, իսկ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբախը դիվանագիտորեն ձևակերպել է այսպես, «Կարող եմ միայն ասել, որ գարունը շատ դրական իրադարձություններ կբերի Հայաստան»։

Թե ինչո՞վ է դրական Զելենսկիի այցը, որևէ կերպ, որևէ մեկը չի մեկնաբանել, իհարկե ուկրաինացի պաշտոնիայի հայտարարությունն իր երկրի պաշտոնական դիրքորոշման ներկայացումն է։ Ի դեպ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, թե Զելենսկին տարածաշրջանային այց է կատարելու և լինելու է նաև Բաքվում, Ադրբեջանից տեղեկությունը հերքել են, թերևս, նույնիսկ եթե նման քննարկում եղել է, ապա աշխատել են չզայրացնել Մոսկվային, իսկ այն, որ Զելենսկիի հնարավոր այցը Հայաստան կարող է ընդհանրապես հունից հանել պաշտոնական Մոսկվային, որևէ մեկը չի էլ կասկածում։

Ռուսաստանը չափազանց ցավագին է ընդունել վերջին 1-2 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների ձեռնպահ քվեարկությունները միջազգային կառույցներում ուկրաինառուսական հակամարտության հարցով, Աննա Հակոբյանի Կիև կատարած այցը, Զելենսկիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները միջազգային տարբեր հարթակներում, նաև հայ-ուկրաինական շփումները՝ դրանք համարելով Ռուսաստանի դեմ իրականացվող քայլեր։ Ու եթե մի շարք դեպքերում հնարավոր էր տպավորություն ստեղծել, թե սա զուտ միայն Արևմուտքից պարտադրվող քաղաքականություն է, ապա Զելենսկիի այցը Հայաստան ընդհանրապես վտանգի տակ է դնում պաշտոնական Երևանին։ Անհնար է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սրա հետևանքները չի հասկանում, թերևս հասկանալով և գիտակցված գնում է Ռուսաստանի հետ սրման։ 

Արամ Բարսեղյան