Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

«Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿում», «Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու մասին հայտարարություններ են հնչեցրել» և այլն: Այս մասին Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց France 24-ին տված իր հարցազրույցում: Մյուս կողմից՝ նա հայտարարեց, թե հավանական է համարում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Սա տարակուսելի է փորձագետների համար՝ ինչո՞ւ շարունակել դեմարշը Ռուսաստանի դեմ, երբ կա պատերազմի վտանգ: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշում է՝ այսպիսի վիճակում այսպիսի հայտարարություններ անելը կարող է միայն մեկ բացատրություն ունենալ:

«Որ ինչ-որ պատվեր է ստացվել արտաքին ուժերից, հավանական է՝ Թուրքիայից կամ Արևմուտքից, հակառուսական քարոզը շարունակելու համար: Սա որևէ օգուտ մեզ չի բերում: Եվս մեկ թշնամի ձեռք բերելով՝ մենք ոչնչի չենք հասնի: Պետք է անենք ճիշտ հակառակը՝ պետք է բոլորի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ստանանք այն ռեսուրսները, որոնք մեզ պետք են: Դրա փոխարեն, հերիք չէ, որ ունենք երկու ուժեղ թշնամի հենց մեր կողքին, հիմա Ռուսաստանի հետ էլ ենք ուզում թշնամություն անել: Դրանից հետո Ռուսաստանի համար որևէ դժվարություն չի լինի ուղղակի կես քայլ հետ քաշվելը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ռազմական գործողություններ սկսել մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչիկյանը:

Արդյո՞ք նույն՝ հակառուսականության կոնցեպտի մեջ է տեղավորվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան: «Սա մեկ անգամ ևս բացահայտ հակառուսական ժեստ է, որը չի բխում մեր ժողովրդի շահերից, բխում է միայն Արևմուտքի և Թուրքիայի շահերից: Նա մի պետության ներկայացուցիչն է, որը շնորհավորել է Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ, որը ֆոսֆորային զենք է ուղարկել մեր զինվորների դեմ, որը շատ սերտ հարաբերություններ ունի մեր թշնամիների հետ: Այս քայլը բացարձակ չի բխում մեր ժողովրդի կենսական շահերից, հակառակը՝ սա ուղղակի ինչ-որ արտաքին ուժերի հանձնարարությունն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ նաև կարծիք է հնչում, որ չնայած այս ակնհայտ հակառուսականությանը, կարծես թե Հայաստանի իշխանություններն այս գիծն էլ մինչև վերջ չեն տանում: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված և հետևողական հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության ու անձամբ իր դեմ», բայց ռուսական հեռուստաալիքները շարունակում են եթեր հեռարձակվել Հայաստանում: Պարբերաբար խոսվում է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակման և ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման մասին: Քաղաքագիտության դոկտորն ընդգծում է՝ Հայաստանի իշխանություններն ուղղակի դանդաղ են դա անում:

«Եթե արագ անեն, միանգամից կլինի ժողովրդի դժգոհությունը, կլինեն ծանր տնտեսական հետևանքներ: Դրա համար դա անում են դանդաղ, ինչպես դանդաղ հանձնեցին Արցախը: Նրանք երբևիցե միանգամից չեն ասում, թե ինչ են անում, կամաց-կամաց, խաբելով տանում են դեպի իրենց նպատակը: Ռուսաստանը մեր վրա ազդեցության մեծ և հզոր լծակներ ունի, և նա սկսելու է դրանք օգտագործել: Իսկ մենք մի վիճակում ենք, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ունենք սպառնացող վտանգ: Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից»,-շեշտում է նա:

Բայց Հայաստանը կարծես նոր դաշնակից է ձեռք բերում՝ ի դեմս Ֆրանսիայի: Պաշտոնական այցեր, փոխգործակցության մասին հայտարարություններ: «Եթե ուշադիր կարդան, թե ինչ է գրում ֆրանսիական մամուլը, և ինչ է պարունակում հայ-ֆրանսիական հայտարարությունը, ապա կտեսնեն, որ այնտեղ դաշնակցության մասին խոսք չկա: Այնտեղ գրված է, որ Ֆրանսիան օգնություն կտրամադրի Հայաստանին, որպեսզի Հայաստանն ինքն իրեն պաշտպանի: Այսինքն՝ Ֆրանսիան Հայաստանը չի պաշտպանելու: Եթե սա համեմատենք ուրիշ պայմանագրերի հետ, օրինակ՝ Ֆրանսիայի և Հունաստանի պայմանագիրը, կամ Ֆրանսիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ լինելու պայմանագիրը, այնտեղ բացարձակ ուրիշ լեզու է օգտագործվում: Հայտարարության մեջ չկա որևէ պարտավորություն Հայաստանին պաշտպանելու, ուղղակի օգնություն է տրամադրում: Իսկ ի՞նչ օգնություն՝ դիպուկահարների համար հրացաններ, քանակը չի նշվում, թե որքան, մեկ ամիս տևող թրեյնինգ՝ 15 ֆրանսիացի սպա թրեյնինգ է անցկացնելու մեր զինված ուժերի համար, և մի երեք ռադար: Եթե սա համեմատենք այն օգնության հետ, որը տրամադրում է Ուկրաինային, դաշնակից լինելու մասով հարցի պատասխանը կգտնենք: Դա համեմատել անգամ չի կարելի»,-եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում