ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին հանդիպումներ են ունենալու Բեռլինում, Մյունխենյան եռակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն։ Հանդիպման մասին տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ միևնույն ժամանակ քննադատությունների տարափ տեղալով հայկական կողմի վրա։ Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին հանդիպման օրը, նշել, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 28-ին և 29-ին։
Օրեր առաջ Մյունխենում Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպման ժամանակ էր պայմանավորվածությունը ձեռք բերվել։ Հանդիպումից ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել՝ հայտարարելով, թե Հայաստանի հետ խաղաղություն չի լինի, եթե Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն։
Փաստացի, արտգործնախարարների հանդիպումից առաջ Ալիևն արդեն իր համար ալիբի է ստեղծում այդ հանդիպման արդյունքներից հրաժարվելու, ինչպես նաև հայկական կողմին մեղադրանքներ հասցեագրելու համար։ Փաշինյանը, որ ինքն է հաստատում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որևէ կերպ չի արձագանքել անձամբ, կամ այլ պաշտոնյաների միջոցով Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքներին, իսկ Բաքուն ստեղծված իրավիճակում շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում ուշագրավ կերպով Ադրբեջանին ձայնակցում են նաև թուրքական պաշտոնական շրջանակները, այդ թվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը, ով այս օրերին Բաքվում հանդիպումներ է ունենում։
Թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է, որ Փաշինյանի դիրքերը խախուտ են և փորձում է հնարավոր բոլոր զիջումները կորզել նրանից՝ ըստ էության հնարավորինս թուլացնելով նաև Հայաստանի Հանրապետությանը, և որքան շարունակվում է Փաշինյանի պաշտոնավարումը, այնքան Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածքային, այլ նաև ռեպուտացիոն առումով և արվող զիջումները լուրջ հետևանքներ են ունենում։
Անահիտ Գաբրիելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին