Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի նամակը բանտից` Ֆրանսիայի նախագահին
Բարև, հարգելի պարոն նախագահ Մակրոն, Ձեզ անհանգստացնում է հայոց բանտերի քաղբանտարկյալներից մեկը: Տեսնելով, թե ինչպես եք անհանգստացած համաշխարհային ժողովրդավարության համար, որոշեցի Ձեզ պատմել ժողովրդավարական Հայաստանի քաղաքական բանտարկյալների մասին:
Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց դատավճիռների տարիներ շարունակ գտնվում են բանտում միայն այն բանի համար, որ համարձակվել են չենթարկվել քաղաքական իշխանությունը զավթած աշխարհահռչակ ստախոս Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ Ձեր հայրենիք Ֆրանսիայի Բանիո (Bagneux) քաղաքի քույր համարվող Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երրորդ տարին է՝ առանց դատավճիռ բանտարկված է: Նրա միակ մեղքն այն է ,որ ընտրություններում հաղթել է իշխանության թեկնածուին և հրաժարվել է հրաժարվել իր հաղթանակից: Լավ լուրեր էլ կան՝ Հայաստանի մյուս քաղաքներում՝ Ալավերդի, Բերդ, Անի, Ախուրյան, ընտրված քաղաքապետերը բանտում չեն, որովհետև իշխանության ճնշումների արդյունքում այլևս քաղաքապետ չեն:
Ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության փոխնախագահին առանց դատավճռի բանտարկել են անհայտ պատճառներով: Արմեն Աշոտյանն, ի դեպ, Հայաստանի եզակի ֆրանսախոս քաղաքական գործիչներից է:
Ինձ առանց դատավճռի բանտարկել են այն մեղադրանքով, որ ես հրապարակային քննադատել եմ իրենց նախընտրական ծրագիրը տապալած իշխանություններին և շուրջ կես տարի է, ինչ ապրում եմ բանտում: Մեր ուրախ երկրում ատելության խոսքի անսպառ աղբյուր է Ձեր սիրելի ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հաճախ է բոցաշունչ ելույթներ ունենում՝ իր քաղաքական հակառակորդներին խոստանալով փռել ասֆալտին և բորդյուր (ֆրանսերեն bordure) կերցնել:
Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չի, բացառությամբ այն բանի, որ քաղբանտարկյալները երբեմն բանտերում մեռնում են: Օրինակ՝ այլախոհներից մասնագիտությամբ բժիշկ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում՝ լինելով բանտարկված կրկին առանց դատավճռի: Լինում են ավելի դաժան դեպքեր, օրինակ, երբ Ձեր ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելով սպանեց հղի կնոջը և նրա չծնված երեխային՝ նույնիսկ չկանգնելով և օգնություն ցույց չտալով զոհին: Ի դեպ, պարոն նախագահ, առաջարկում եմ գուշակել, թե ինչ պատիժ ստացավ հղի կնոջը և երեխային սպանողը և դեպքի վայրից փախչողը ժողովրդավարական Հայաստանում։
Մի տանջվեք, պարոն նախագահ, իշխանականների համար որևէ պատիժ չկա, նրանք անպատիժ են:
Լավ մնացեք, պարոն նախագահ, եթե որոշեք նամակիս պատասխանել , խնդրում եմ ինձ դիմել ոչ թե միսյե, այլ ֆիյեղ սիտուայեն (fier citoyen), որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է հպարտ քաղաքացի:
Սիրով ՝ ձեր քաղբանտարկյալ, գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին