Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Հաշվեքննիչ պալատի աղմկահարույց բացահայտումները. ՊԵԿ

Հաշվեքննիչ պալատն է հանրայնացրել Պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունը: Արձանագրվել է, որ  «Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման շրջանակում 411100՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով առկա է անհամապատասխանություն և խեղաթյուրում՝ կապված նշված հոդվածով 2022թ. ընթացքում աշխատակիցներին վճարված շուրջ 55 միլիոն 173 հազ. դրամ պարգևատրումների հետ: Հաշվեքննիչը նշել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի համապատասխան հրամանի համաձայն, պարգևատրումները դասակարգվում և արտացոլվում են 411200 տնտեսագիտական հոդվածում:

ՀՊ-ն արժանահավատ չի համարել նաև գերատեսչությունում ավտոմեքենաների վառելիքի գծով ծախսերի ճանաչման և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլված չափը: «2022թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունում ավտոմեքենաների վառելիքի՝ 132 միլիոն 549.000 դրամի չափով փաստացի ծախսերը ճանաչվել և արտացոլվել են առանց դրանց արժանահավատությունն ապահովող ավտոմեքենաների երթուղային թերթիկներում փաստացի կատարած վազքի ցուցմունքների»,- արձանագրել է հաշվեքննողը:

ՀՊ-ն ներկայացրել է նաև  ՊԵԿ-ում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները: Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի տարեկան և 2023 թվականի նախորդ եռամսյակների հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների շտկման ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի առաջարկները ՊԵԿ-ի կողմից չիրականացնելու պատճառով, գործնականում նույն անհամապատասխանությունները կրկնվել են նաև հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանում։

Հաշվեքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ ավտոմեքենաների վառելիքի ծախսը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերում՝ երթուղային թերթիկներում, բացակայում են օրական կամ ամսական վազքի ցուցմունքները: Բացի այդ, առկա է խեղաթյուրում 512900 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» և 425200  «Ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման հոդվածներով կատարված ծախսերի մասով՝ 452,225.63 հազ. դրամ գումարի չափով:
 
ՀՊ ողջ հաշվետվությանն, ինչպես նաև ՊԵԿ մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ այստեղ