Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ սահմանապահների վերահսկողությունը տրամաբանական է. ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ իշխանություններն ասում էին, որ պատրաստ են տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ հավասարության և փոխադարձության շրջանակում ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքների հիման վրա. Ադրբեջանը չի հրաժարվել այս մոտեցումից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս թեման ավելի վաղ մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Սակայն այս աշխատանքը կանգ է առել հայ գործընկերների դիրքորոշման պատճառով», - ասել է Զախարովան:
Նա նաև անդրադարձել է Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության կողմից վերահսկողության մասին հարցին:
«Դա տրամաբանական է և՛ երթևեկության օպտիմալ կազմակերպման տեսանկյունից, և՛ տնտեսական առումով», -նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ՌԴ սահմանապահները տեղակայված են Սյունիքում:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա Զախարովան ասել է, որ ՌԴ-ն այն չի համարում Մեղրիով կամ այլ երթուղուն այլընտրանք:
«Ավելի շուտ այն առավել ընդարձակ տեսլականն է ապագայում տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն աջակցություն է հայտնել նախագծին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին