Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Ուշագրավ արդյունքներ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե բոլոր երկրներում էլ հետազոտություններ են արվում հանրային կարծիքի և այլ երկրների հետ կապված վերաբերմունքի մասով։ Խնդիրն այն է, որ հանրային ու փորձագիտական մոտեցումները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև տարվող արտաքին քաղաքականության վրա։ Հիմա, առավել ևս, ինչպես այլ երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում տարբեր հետազոտություններ են կատարվում՝ հանրային և փորձագիտական մոտեցումները և դրանց փոփոխությունը հասկանալու համար։ Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ Մոսկվայում անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Եվ այս տարի ևս ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ:

Ուշագրավ է, որ այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է հետխորհրդային 16 երկրում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Հասկանալի է վերլուծության կարևորությունը Ռուսաստանի համար. ռուսական կողմը հետխորհրդային տարածքը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Եվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան:

Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով, իսկ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Մյուս կողմից էլ՝ ռուս փորձագետներին հետաքրքրում է, թե հետխորհրդային երկրներում ինչպիսի վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ, և այս ուղղությամբ ևս ուսումնասիրություններ են կատարվում։ Դրանով է պայմանավորված, որ հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ նշվում էր, թե կոնկրետ ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա առաջին հերթին ազդում է բևեռացման խորացումը, երբ գործ ունենք քաղաքական վերնախավերի՝ ապագա աշխարհակարգի արժեքների ըմբռնման հիմնարար տարբերությունների հետ։

Օրինակ՝ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ ինտեգրվել են արևմտյան մոդելին (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)։ Որոշ երկրներ գտնվում են անցումային վիճակում (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան)՝ հիմնականում կենտրոնանալով Արևմուտքի վրա։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես տատանվող երկրներ։ Երկրների հաղորդակցության ռեժիմների փոփոխության երկրորդ պատճառը դիտարկվում է քաղաքակրթական խոր տարանջատումը, քանի որ ներկա փուլում կրոնների, լեզուների, մշակույթների և արժեքների միջև մրցակցությունն աճում է։ Ընդ որում, մրցակցությունն ու ինտեգրման միտումները նկատվում են հետևյալ ուղղություններով. 1) ռուսական (ռուսական, խորհրդային) քաղաքակրթություն (Բելառուս, Մերձդնեստր, Հարավային Օսիա, մասամբ Աբխազիա, մասամբ Ղրղզստան). 2) թյուրքական քաղաքակրթություն (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան); 3) արևմտյան քաղաքակրթություն (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, մասամբ Հայաստան):

Իսկ հաղորդակցության ռեժիմների դինամիկայի երրորդ պատճառն արդեն դիտարկվում է անդրսահմանային կլաստերավորման նոր պայմանների առաջացումը, որի հիմքը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ռուսների նկատմամբ վերաբերմունքն է։ Օրինակ՝ հակառուսական կլաստերը ստեղծվել է մերձբալթյան երկրների և Ուկրաինայի կողմից։ Իսկ կլաստերավորման մեկ այլ հիմք ապագայում կարող է ծառայել արդեն արհեստական բանականությունը: Հաղորդակցության ռեժիմների դինամիկայի հաջորդ պատճառը ռազմական ուժի գործոնի ուժեղացումն է։ Կախված ռազմաքաղաքական բլոկներում կամ հարաբերություններում ներգրավվածությունից՝ հետխորհրդային երկրները ձևավորում են իրենց սոցիալքաղաքական դիսկուրսը և հարաբերությունների կանոնները Ռուսաստանի և ռուսների հետ։ Այս գործոնի ազդեցությամբ էլ տեղի է ունենում տարածաշրջանային անվտանգության համակարգերի փոխակերպումը։ Թերևս նշված հիմնական գործոնների վերլուծությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղություններով կարող են զարգանալ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում