Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Հայաստանի և ՀԱՊԿ դիմակայությունը մտնում է վտանգավոր փուլ

Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիմակայությունը մտնում է չափազանց վտանգավոր փուլ։ Երեկ խորհրդարանում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է դեյուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ «Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում և մինչև այսօր պատասխան չենք ստացել՝ ի՞նչ սպառնալիքներ է ստեղծվում։ ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, ընդհակառակն անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար»,- նշել է Փաշինյանը։
 
Ըստ էության, գործող իշխանությունների՝ վերջին օրերի հայտարարություններն ակնհայտորեն վկայում են, որ նրանք այլևս հատել են անդառնալիության կետը և մտադիր չեն հանդարտվել, դրա համար շարունակելու են մինչև վերջնականապես փչացնեն Ռուսաստանի և անվտանգային կազմակերպության հետ հարաբերությունները։
 
Ինչպես և սպասելի էր, Ռուսաստանից երեկ արձագանքել են: ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է լիիրավ անդամ, չնայած Փաշինյանի հայտարարություններին։ Ռուսաստանը նաև ոչ բայրացակամ վարքագծի դրսևորում է անվանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու անհրաժեշտության մասին։
 
Ռուսական կողմի այս արձագանքներն ու հայտարարությունները մեծամասամբ Հայաստանի գործող իշխանություններին ամենևին չեն մտահոգում, նրանք շարունակում են իրենց քայլերը, իրենց իսկ տրամաբանության շրջանակներում։ Պարզվել է, որ երեկ ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ դժգոհելով ռուսաստանյան հեռուստատեսություններում Հայաստանի իշխանությունների հասցեին հերթական քննադատության համար։
 
Արամ Բեգլարյան